Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի №698-Ն որոշմամբ հաստատված №2 հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հուլիսի 29-ի N Կ-29072025-05-0026 որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր գոյություն չունեցող 05-082-0077- կադաստրային ծածկագրով 0.0794 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել Մարտունի համայնքի սեփականություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|