2025 թվականի N_ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնի «Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 4000.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 4637 հոդվածին՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում որպես հիմնադիր անդամ և շահառու հանդիսացող համայնք՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին դրամաշնորհ հատկացնելու նպատակով։ 2) «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 5121 հոդվածից պակասեցնել 5800.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 5113 հոդվածին՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի լուսավորության համակարգի կապիտալ վերանորոգման նպատակով 10 ԿՎՏ հզորության 3x70 ստորգետնյա մալուխ ձեռք բերելու նպատակով։ Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները՝ տալ համաձայնություն գնման ընթացակարգը կազմակերպել մեկ անձից։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
| |
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|