Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32 -րդ կետի, 77-րդ հոդվածի պահանջներով և նկատի ունենալով, որ 2018թ. սեպտեմբեր ամսից «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը թիվ 4 մանկապարտեզի շենքից տեղափոխվել է Շահումյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող նոր մասնաշենք և դադարեցրել է Երևանյան փողոց թիվ 40 շինության շահագործումը ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համաձայնությունտալ«Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-իհաշվեկշռումգտնվողհետևյալգույքերըդուրսգրելնրահաշվեկշռից և մուտքագրել «Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ.
1.1 շենք,
1.2 ջեռուցման համակարգ,
1.3 գազահաշվիչի տեղադրման հանգույց,
1.4 գազի ազդանշանային սարք,
1.5 զուգարանակոնք:
|