Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 81-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հիմնադրման միջոցով ստեղծել «Մարտունու համայնքային տրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն):
- Հաստատել Ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1000000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Մարտունի համայնքին:
- Հաստատել Ընկերության կանոնադրությունը (կցվում է):
- Առաջարկել Մարտունի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Ընկերության կանոնադրության պետական գրանցումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|