Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21.05.2020թ. № 02/3378 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
1. Համաձայնություն տալ Մարտունի քաղաքի Հարություն Հարությունյան փողոց թիվ 3 հասցեի 1,82 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի վարչական շենքի և շինությունների սպասարկման տարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրել պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Հարություն Հարությունյան փողոց թիվ 3 հասցեի գույքը օտարելու դեպքում 1,82 հա հողամասի արժեքը Մարտունի համայնքի բյուջե փոխանցելու պայմանով: |