ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, Բ ԹԱՂԱՄԱՍ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՆԴՐԻԿ ԳԱՐՍԵՎԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Գնդրիկ Գարսևանի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 20/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գնդրիկ Գարսևանի Սահակյանի (ծնված՝ 12․02․1949 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-087-0003-0070 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,08835 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 29.37 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1960 թվականին) և 68.55 քմ մակերեսով հացատուն-անասնաշենք (կառուցված՝ 1960 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,14 հա, գրանցված ունի 0,079 հա տնամերձ հողամաս):
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Բ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 20/1 հասցեն:
- Տնամերձ հողամասի հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,02735 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձի սեփականությունը:
- Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|