Այսօր: Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Վերին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 20
«Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 20
«Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 22 - Սեպտեմբեր 19
«Ծակքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 20 - Սեպտեմբեր 17
«Ծակքարի մշակույթի կենտրոն», «Զոլաքարի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի մասին
2025,Օգոստոս 12 - 28
ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 12 - 28
«Զոլաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 7 - Սեպտեմբեր 4
«Աստղաձորի-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Օգոստոս 5 - Սեպտեմբեր 2
Վարձակալությամբ չտրամադրված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վերաբերյալ
2025,Փետրվար 24 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022,Մարտ 4 - 2029,Մարտ 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.08.25 Ասֆալտապատման աշխատանքներ Գեղհովիտ բնակավայրում
2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ասֆալտապատվել է 5-րդ փողոցի 11-րդ նրբանցքի Բաղերի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածը։ 
  • Ծրագրի ընդհանուր արժեք` 55 միլիոն դրամ, որի 50%֊ը ՀՀ կառավարության և 50%֊ը` համայնքի ֆինանսավորմամբ։ 
  • Շինարարական կազմակերպություն` «ՎՄՎ քամփնի» ընկերություն։ 
  • Հիմնանորոգված հատվածի երկարություն`մոտ 900 մետր 
  • Մակերեսը`մոտ 4.500 ք.մ. 
18.08.25 Տեղի է ունեցել Երիտասարդության օրվան նվիրված միջոցառում (տեսանյութեր)
2025 թվականի օգոստոսի 16-ին Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Երիտասարդության օրվան նվիրված մշակութային միջոցառում: «Սասնա ծռեր» համույթի և տեղի պարային խմբերի մասնակցությամբ ու օրինակով՝ համայնքի երիտասարդները շրջաններ կազմեցին, միացան ազգային պարերին: 
Դիտել՝   տեսանյութ 1    տեսանյութ 2   տեսանյութ 3
15.08.25 Պարզաբանում
Հարգելի՛ քաղաքացիներ, ահազանգեր են ստացվում Մարտունի քաղաքի տարբեր փողոցներում առկա դիտահորերի բացակայող կափարիչների և դրա հետևանքով առաջացող վնասների մասին։  Մարտունու համայնքապետարանը հերթական անգամ տեղեկացնում է համայնքի բնակիչներին այն մասին, որ Մարտունի քաղաքի խմելու ջրի և կոյուղու ցանցի սպասարկումն իրականացնում է բացառապես «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը` մասնավորապես «Մարտունի» շահագործման տեղամասը։  Բազմիցս Մարտունու համայնքապետարանը վերոնշյալ ստորաբաժանմանը հայտնել է քաղաքում և բնակավայրերում հայտնաբերված խափանումների և խնդիրների մասին։ Վերջին երկու օրերին առաջացած խնդրի մասին նույնպես փոխանցվել է կազմակերպությանը և պարտադրվել` սեղմ ժամկետում ... Մանրամասն
12.08.25 Մարտունի համայնքի ղեկավարի տոնական ուղերձը
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․  Մարտունի համայնքի սիրելի՛ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ցանկանում, որ ձեր կյանքը լցված լինի առողջությամբ, անսպառ եռանդով, նպատակասլացությամբ և հաջողություններով։  Թող ձեր յուրաքանչյուր գաղափար վերածվի գործի, յուրաքանչյուր նախաձեռնություն դառնա հաջողված ու օգտակար ձեռնարկ։ Երիտասարդությունն այն ուժն է, որ մշտապես շարժում է հասարակությունը առաջ՝ բերում նոր մտածողություն, ստեղծագործականություն և առաջընթաց։ Ձեր նախաձեռնող ոգին, վճռականությունը և համարձակությունը արժեքավոր պաշար են մեր համայնքի զարգացման և մեր ... Մանրամասն
11.08.25 Միջոցառումը հետաձգվել է

Հարգելի՛ մարտունեցիներ, մեր համայնքում անցկացվելիք «Երիտասարդության օր» միջոցառումը հետաձգվում է մարտունեցի զինվորի` Վահե Գրիգորի Զաքարյանի մահվան դեպքի առնչությամբ։  Հետագայում կտրամադրենք լրացուցիչ տեղեկություն։

09.08.25 Մարտունի համայնքում կնշվի Երիտասարդների միջազգային օրը
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, օգոստոսի 12-ին Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնի հրապարակում մեծ տոնախմբությամբ տեղի կունենա համերգային ծրագիր՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան։  Միջոցառումը կսկվի ժամը 18։00-ին։
08.08.25 Մարտունի քաղաքում գործարկվել են նոր տեղադրված լուսացույցները
🚦 Մարտունի քաղաքի փողոցների շուրջ 10 բանուկ խաչմերուկներում տեղադրվել են ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող եռալամպ և հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովող երկլամպ, որոշ տեղերում էլ՝ դեղին թարթող լույսով նախազգուշացնող լուսացույցներ։  
🚹 Հետիոտների համար նախատեսվածներն համալրված են ձայնային ազդանշանով, որոնք զգուշացնում են փողոցը հատելու նախատեսված ժամանակի ավարտի մասին։  
☑️ Լուսացույցներից մի քանիսն այսօր արդեն գործարկվեցին։
07.08.25 Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Մարտունի համայնքի տարածքից 1,5 կմ հատված
Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5կմ երկարությամբ։
1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։ 
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner