Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.24 Սեմինար-պարապմունք Մարտունու համայնքապետարանում
Մայիսի 7-ին Մարտունու համայնքապետարանում կայացավ սեմինար-պարապմունք, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել համայնքներին՝ աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության պլանների կազմման գործընթացում։ 
Սեմինարը վարում էր ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Հովհաննես Եմիշյանը, որը ներկայացրեց համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի իրավական հիմքերը, բաղկացուցիչ մասերը, նպատակները և գործնական կիրառման մեխանիզմները։
07.05.24 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական լողի մրցաշար 2024
2024 թվականի օգոստոսին Սևանա լճում անցկացվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտի օրինակելի ձևը․ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԻ 1. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 1. 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի (այսուհետ՝ Մրցաշար) նպատակն է՝1) մասսայականացնել լող մարզաձևը Հայաստանի Հանրապետությունում,2) բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարը։ 2. Խնդիրներն են՝ 1) զանգվածային ... Մանրամասն
06.05.24 Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ Մարտունի համայնքում
Մարտունի համայնքի հարգելի՛ քաղաքացիներ, 
մեր համայնքում այս պահին ընթանում են թափառող շների վնասազերծման աշխատանքներ։ Հաշվի առնելով Մարտունի համայնքի տարածքում թափառող շների թվի ավելացումը և քաղաքացիների դիմումները՝ գլխաքանակի կարգավորման նպատակով մինչև մայիսի 17-ը կիրականացվեն ստերջացման աշխատանքներ։ Նախազգուշացվում է համայնքի բնակչությանը՝ ովքեր ունեն իրենց խնամքի տակ գտնվող շներ, խնդրվում է պահել փակ տարածքներում, տերերի հսկողության տակ։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը բռնված և տեղափոխված կենդանիների համար պատասխանատու չէ։
05.05.24 Մարտունիում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել է
«Մարտունու կանանց համայնքի խորհուրդ» ՀԿ-ի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյանի ֆինանսավորմամբ արցախցի 20 կանայք մասնակցել են կարուձևի, մատնահարդարման, վարսահարդարման, դիմահարդարման և խոհարարության դասընթացների։
04.05.24 Ուժեղ և բանիմաց սերունդ, նշանակում է Ուժեղ Հայաստան (տեսանյութ)
Մշակութային կյանքը Ներքին Գետաշենում աշխուժացել է։ Երիտասարդությունը, ՏԻՄ-ը և բարերար անհատները միասնական ուժեր են գործադրում։ Մշակույթի տանը գործում են կարատեի, շախմատի, պարի, ֆիթնեսի, նկարչության, ըմբշամարտի, դհոլի խմբակները, գրադարանը։ Այստեղ է հաստատված նաև ՈՄԱ Մարտունին։    Դիտել տեսանյութը
03.05.24 Մարտունու համայնքապետարանի ֆուտբոլային թիմը՝ առաջնության հաղթող
Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության պատվավոր առաջին հորիզոնականը գրավեց Մարտունու համայնքապետարանի ֆուտբոլային թիմը։ Այսօր՝ մայիսի 3-ին, Գավառ քաղաքում կայացավ Ֆուտզալի եզրափակիչ խաղը, և Մարտունու համայնքապետարանի թիմը 4։2 հաշվով տարավ գեղեցիկ հաղթանակ՝ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմի հետ մրցապայքարում։  -Կեցցե՛ն մեր տղաները, նորանոր հաղթանակներ։
01.05.24 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը Աշխատավորի օրվա կապակցությամբ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Աշխատավորների միջազգային օրվա առթիվ.  Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատավորների միջազգային օրը, որը շատ ավելի հոգեհարազատ է նաև աշխատասեր ու արարչագործ հայ ժողովրդին, որի զավակները հազարամյակների ընթացքում կերտել են նյութական ու հոգևոր անհամար արժեքներ, աշխատանքն ու ստեղծագործ միտքը դարձրել կյանքի իմաստն ու հիմնական ուղենիշը։ Մեր հայրենիքը, նրա պատմությունը խարսխված են աշխատավոր մարդկանց ջանքերի, նվիրումի ու եռանդի վրա, ու Աստծո ամեն օր հին արժեքների վրա կերտվում են նորերը, շենացնում ու նորանում են մեր բնակավայրերը։ Խոնարհվում ու փառաբանում ենք բոլոր նրանց, ովքեր ... Մանրամասն
30.04.24 Փոսալցման աշխատանքներ

Մարտունի համայնքում ընթանում են ճանապարհների երթևեկելի հատվածների փոսալցման աշխատանքներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner