Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.05.24 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը Աշխատավորի օրվա կապակցությամբ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Աշխատավորների միջազգային օրվա առթիվ.  Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատավորների միջազգային օրը, որը շատ ավելի հոգեհարազատ է նաև աշխատասեր ու արարչագործ հայ ժողովրդին, որի զավակները հազարամյակների ընթացքում կերտել են նյութական ու հոգևոր անհամար արժեքներ, աշխատանքն ու ստեղծագործ միտքը դարձրել կյանքի իմաստն ու հիմնական ուղենիշը։ Մեր հայրենիքը, նրա պատմությունը խարսխված են աշխատավոր մարդկանց ջանքերի, նվիրումի ու եռանդի վրա, ու Աստծո ամեն օր հին արժեքների վրա կերտվում են նորերը, շենացնում ու նորանում են մեր բնակավայրերը։ Խոնարհվում ու փառաբանում ենք բոլոր նրանց, ովքեր ... Մանրամասն
30.04.24 Փոսալցման աշխատանքներ

Մարտունի համայնքում ընթանում են ճանապարհների երթևեկելի հատվածների փոսալցման աշխատանքներ։

30.04.24 Հանրային լսում Լեռնահովիտում

Լեռնահովիտ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 10։00-ին, Լեռնահովիտի դպրոցում տեղի կունենա հանրային լսում՝ 2025 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։  Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակավայրի բնակիչների ակտիվ մասնակցությունը։ 

30.04.24 Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՏԻՄ-երի աշխատակիցներին
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին: Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով: Արդարադատության նախարարությունը ... Մանրամասն
29.04.24 Մադինա բնակավայրում ՀՀ կառավարության 2023 թվականի ծրագրերի մասին
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է գերեզմանոց տանող ճանապարհը, կառուցվել ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Մադինայի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 962 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում գերեզմանոց տանող ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել է 199 մետր երկարությամբ և 693 քառակուսի մետր մակերեսով։Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Մադինայի ոռոգման ջրատարի ներքին ... Մանրամասն
29.04.24 37 անվճար նպատակային ուսուցման տեղ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում
Տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Ի նպաստ մարզային բժշկական կազմակերպությունների բժշկական կադրերի հագեցվածության՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս ... Մանրամասն
28.04.24 Միջոցառում Մարտունու մշակույթի տանը
ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Մարտունի քաղաքի մշակույթի տանն անցկացվեց «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ։ Բանախոսություններին հաջորդեց մշակութային միջոցառում, որի ընթացքում հանդես եկան համայնքի մշակութային հաստատությունների սաները, ակտիվ դպրոցականներ, ուսանողներ և երիտասարդներ։
27.04.24 ՀՀ քաղաքացու օր

🇦🇲 Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner