Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վաղաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ երաժշտության դաստիարակի 1 դրույք, ֆիզհրահանգչի 1 դրույք և դաստիարակի 0.56 դրույք թափուր հաստիքները համալրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել երաժշտության դաստիարակի , ֆիզհրահանգչի և դաստիարակի թափուր պաշտոններին՝ Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձիք: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 16-ին ժամը 1400-ին «Վաղաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վաղաշեն բնակավայր 1-ին փողոց թիվ 3 շենք:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2024 թվականի հունվարի 11-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00 - 18:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վաղաշեն բնակավայր 1-ին փողոց թիվ 3 շենք:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ vaghashenimankapartez@mail.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 77411412 հեռախոսհամարին։
Տնօրեն՝ Քրիստինա Մարտիրոսյան։