Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 244
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նվարդ Սահակյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/08/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/09/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային կացության ակտերի գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-5) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
16.08.2021թ.
Տիպ` համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային կացության ակտերի գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար (ծածկագիր` 3.2-5): Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողը իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանաված հետևյալ հիմնական գործառույթները`
1.Բաժնի առաջին կարգի մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին:
2.Բաժնի առաջին կարգի մասնագետը իրեն ենթակա աշխատողներ չունի:
3.Բաժնի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետը կամ առաջին կարգի մասնագետներից մեկը քարտուղարի հայեցողությամբ:
Օրենքով նախատեսված դեպքերում բաժնի առաջին կարգի մասնագետին փոխարինում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ սույն պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
4.Բաժնի առաջին կարգի մասնագետը՝
5.Բաժնի աշխատանքների կազմակերպման ,ծրագրման, համակարգման, ղեկավարման, և վերահսկման լիազորություններ չունի.
6.Կատարում է բաժնի պետի հանձնարարականները.
7.Պատասխանատվություն է կրում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները գերազանցելու համար:
8.Բաժնի առաջին կարգի մասնագետը մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը,որոշումների ընդունմանը և հանձնարարականնների կատարմանը:
9.Բաժնի առաջին կարգի մասնագետը՝
10.Աշխատակազմի և բաժնի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում՝ աշխատակազմի աշխատողների, այդ թվում՝ այլ բաժինների աշխատողների պաշտոնատար անձանց հետ.
11. Աշխատակազմից դուրս շփվում է բաժնի պետի հանձնարարությամբ.
12. Աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի:
13. Բաժնի առաջին կարգի մասնագետը, բաժնի պետի հանձնարարությամբ, մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող խնդիրների լուծմանը և գնահատմանը:
Բաժնի առաջին կարգի մասնագետը բաժնի առջև դրված գործառույթներից բխող բարդ խնդիրների բացահայտմանը, դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին մասնակցելու լիազորություններ ճունի:
14.Բաժնի առաջին կարգի մասնագետը՝
15.ՈՒնի առնվազն միջնակարգ կրթություն.
16. ՈՒնի «Ընտանեկան օրենսգիրք», «Համայնքային ծառայության մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացության, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
17.Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
18.ՈՒնի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
19. Բաժնի առաջին կարգի մասնագետը՝
20.Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, վկայականների, տեղեկանքների, ակտային պատճենների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն.
21. Իր լիազորության շրջանակներում վարում է բաժնի արխիվը
22 .Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթններից և խնդիրներից բխող իրավական ակտերի ,առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
23. Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները
24. Իրականացնում է քաղաքացիների դիմում - բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին
25. Ստորագրում է իր կողմից պատաստվող փաստաթղթերը .
26. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները
27. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրային մշակման աշխատանքներին
28. Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
29.Իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
30.Հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
31.Իրականացնում է քաղաքացիների հերթագրում բաժնի պետի մոտ ընդունելության համար.
32. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
1.Գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով:
2.Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ մասին:
3.Հայտարարության այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ Կառավարության 15.12.2011թ. №1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:
4.Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
5.Դիմումը մրցութային հանձնաժողովին է հանձնվում անձամբ ներկայացնելով անձնագիր: Անձնագրի հետ միասին ներկայացվում են դիպլոմը, աշխատանքային գրքույկը, արական սեռի անձինք` զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող կցագրման վկայականը ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից.
6 – 1լուսանկար (3 x 4 չափի)
Մրցույթը կկայանա 2021թ. սեպտեմբերի 17-ին ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. սեպտեմբերի 2-ը: Փաստաթղթերը հանձնելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն` ք. Մարտունի, Շահումյան 2 (հեռ. 060-743-401) կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան (ք. Գավառ, Գրիգոր Լուսավորիչ 36)
Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի Շահումյան 2
Հեռ. 060-743-401
Էլ. փոստ martuni.gegharquniq@mta.gov.am
Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner