Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն գյուղացիական տնտեսության, գյուղմթերքի տոնավաճառներին մասնակցելու մասին‼️
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նվարդ Սահակյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/06/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/12/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված գյուղմթերքիիրացման աջակցության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, այնուհետևՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2011 թվականից Երևանի տարբեր վարչական տարածքներում կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ:Տոնավաճառներին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերից գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառները սկսվել են հունիս ամսվա կեսերից՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին և շարունակվել են մինչև դեկտեմբերի 30-ը: Միջին հաշվով 1 տոնավաճառին ներկայացվել է մինչև 200 գյուղացիական տնտեսությունների արտադրանք և իրացվել է ավելի քան 50 տոննա գյուղմթերք: Տոնավաճառները բավականին պահանջված են մայրաքաղաքի սպառողների շրջանում և աջակցում են գյուղացիական տնտեսությունների արտադրանքի իրացման հարցում: Երևանցիների համար տոնավաճառները համեմատաբար մատչելի գների շնորհիվ նաև այլընտրանք են գյուղմթերքների այլ շուկաներին և բացառիկ կարևորություն ունեն Երևան քաղաքում գյուղմթերքների մատակարարման համակարգի բարելավման համար: Այս տարի տոնավաճառները նախատեսվում է վերսկսել Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում՝ սույն թվականի հունիսի 19-ից:Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառներին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսություների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել է մասնակցության հատուկ ընթացակարգ, համաձայն որի գյուղացիական տնտեսությունները հեռախոսով հայտնել են տոնավաճառի մասնակցության ամսաթվերի, ինչպես նաև ըստ օրերի վաճառվող բերքի տեսականու և քանակների մասին տեղեկատվությունը, որոնք ներկայացվել են տոնավաճառների համակարգման խորհրդին:

Տոնավաճառներին մասնակցության ցանկություն ունեցող գյուղացիական տնտեսությունների հայտերի հավաքագրման և յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը գյուղատնտեսական տոնավաճառների համակարգման խորհրդին (Հայկ Բաղդասարյան, հեռ.՝ 094170504, էլ. փոստ՝ hayk.bagdasaryan.8989@mail.ru) փոխանցելու հարցում: Բացի այդ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով խնդրում եմ շուկայի մասնակիցներին իրազեկել, որ իրենց հետ ունենան համայնքապետի կողմից տրամադրված տեղեկանք՝ մշակվող հողատարածքների և արտադրվող արտադրանքի մասին:

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner