Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՕԳՏԱԿԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նվարդ Սահակյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/06/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/12/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՑԱՆԿ
Օգտակար էլեկտրոնային հարթակների
ՀԱՐԹԱԿԸ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Հարթակում կարող եք գտնել մի շարք պետական տեղեկությունների և ծառայությունների հղումները, ՀՀ կառավարության, վարչապետի, փոխվարչապետերի որոշումները, Կառավարության նիստերի օրակարգերը և այլն։
Հարթակի միջոցով հնարավոր է դիմում/հարցում/բողոք ուղարկել պետական մարմիններին, հետևել Ձեր գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է հսկիչ համար) և ստանալ պատասխանը միանգամից կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստին։
Հարթակի միջոցով կարող եք տեսնել Ձեր անձնագրային տվյալների, վարորդական վկայականի, Ձեզ պատկանող շարժական և անշարժ գույքի, փոխկապակցված կազմակերպությունների վերաբերյալ և բազմաթիվ այլ տվյալներ ու տեղեկատվություն, ինչպես նաև հետևել այլ կազմակերպությունների կողմից Ձեր տվյալների մասին կատարված հարցումներին։
Հարթակը հնարավորությւն է տալիս առցանց մշակելու և հրապարակելու հանրագրեր և անհրաժեշտության դեպքում` հետ կանչելու դրանք,միանալու նախընտրած հանրագրին կամ հրաժարվել հանրագրից՝ հեռացնելով անունը հանրագրի աջակիցների ցանկից, և տեսնել հանրագրի վերաբերյալ պետության դիրքորոշումը:
Կայքում կարող եք գտնել էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու և այն կիրառելու մասին մանրամասն տեղեկատվություն:
Տեղական հարկերի վճարման համակարգ, որի միջոցով կարող եք վճարել Ձեր անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկը առցանց՝ առանց հայմայնքապետարան կամ բանկ այցելելու:
Հարթակի միջոցով հնարավոր է կատարել պետական վճարումներն (հարկեր, տուրքեր, տուգանքներ, ծառայությունների և հյուպատոսական վճարներ) առցանց։
Կադաստրի կոմիտեին ուղղվող անխտիր բոլոր դիմումները հնարավոր է ներկայացնել և դրանց հիման վրա կազմված փաստաթղթեր (բացառությամբ պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) ստանալ էլեկտրոնային հարթակի միջոցով։
Կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալու վարչական տույժ նշանակելու մասին Ձեր նկատմամբ կայացված որոշումներին, հետևելու Ձեր տուգանային միավորների մնացորդին, կցելու շահագործող (վարորդ) Ձեզ սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցին, էլեկտրոնային եղանակով կնքել տրանսպորտային միջոցի առք ու վաճառքի պայմանագիր և ներկայացնել գրանցման (հաշվառման) էլեկտրոնային հայտ։ Կարող եք նաև բաժանորդագրվել վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով էլեկտրոնային ծանուցումներ ստանալու համար։
Կայքում կարող եք գտնել սոցիալական ծառայությունների մասին տեղեկատվությանը, այդ թվում` ծանոթանալ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու դիմումի ձևաչափին և ընթացակարգին: Կայքում մուտք գործելով հնարավորություն կունենաք նաև կառավարելու Ձեր կենսաթոշակային հաշիվը, ստանալու հաշվետվություններ կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ։
https://www.gnahatir.am Քաղաքացիների հետ հետադարձ կապի հարթակի միջոցով կարող եք գնահատել պետական մարմինների կողմից մատուցված ծառայությունները, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ
Պետական մարմինների կողմից տրամադրված QR կոդեր պարունակող պաշտոնական փաստաթղթերի վավերականությոնը կարող է ստուգվել համակարգի միջոցով:
Ձեր առողջությանը վերաբերող գրանցված տեղեկատվությունը կարող եք գտնել հարթակում։ Հնարավոր է նաև փնտրել բժիշկներին և հերթագրվել։
Կայքի օգնությամբ հնարավոր է տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, ենթակառուցվածքների վերաբերյալ քարտեզների օգնությամբ, ինչպես նաև առցանց հայտագրել առաջին դասարանցիներին նախապես հայտարարված ընդունելության ժամկետներում։
Կարող եք գտնել տեղեկատվություն ՏՏ ոլորտում կազմակերպվող դասընթացների, դրանց դիմելու և ընդունելության կարգերի, կրթական ծրագրերի վերաբերյալ:
Կայքի միջոցով հնարավորություն ունեք ծանոթանալու պետական մարմինների կողմից մշակվող իրավական ակտերի նախագծերին, Ձեր կարծիքն ու առաջարկությունը ներկայացնելու և հենց կայքի միջոցով տեսնելու Ձեր մեկնաբանությունների արձագանքը պետական մարմնի կողմից։
Պետական իրավական ակտերի հրապարակման միասնական կայք, որտեղ կարող եք փնտրել ՀՀ իրավական ակտերը, միջազգային պայամանագրերը:
Դատական տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս որոնել դատական գործերը, ստանալ տեղեկատվություն դատական նիստերի ժամանակացույցի վերաբերյալ։
Հարթակում կարող եք տեսնել հրապարակային ծանուցումները, փնտրել արդյո՞ք կան Ձեր մասին հրապարակային ծանուցումներ, թե ոչ:
Էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է առցանց ձեռք բերել պետական երկարաժամկետ և կարճաժամկետ պարտատոմսեր, ստանալ տեղեկատվություն պարտատոմսերի թողարկման, հետգնման ժամկետների, տեղաբաշխման եկամտաբերության և առկա ծավալների վերաբերյալ։
Կայքում առկա են կազմակերպությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները, հնարավոր է իրականացնել ԱՁ սկզբնական պետական հաշվառում, ԱՁ անձնագրային տվյալների փոփոխություն, նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում, ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։
https://e-notary.am Համակարգը հնարավորություն է տալիս դիմել նոտարական ծառայությունների համար՝ գործարքի տվյալները և փաստաթղթերն ուղարկել ցանկացած նոտարի՝ առցանց տարբերակով, ստանալ տեղեկատվություն նոտարական գործարքի վերաբերյալ, առցանց եղանակով հերթագրվել ցանկացած նոտարի մոտ:
Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
Ինչպես դիմել համայնքապետարան
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner