Հայտնում ենք, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը.(https://pay.e-community.am/), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով:
Վերոնշյալի մասին բնակչության շրջանում հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով խնդրում եմ .
1.առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել գործարկված համակարգի վերաբերյալ տեղեկատվության զետեղումը համայնքների համացանցային պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում
2.հանձնարարել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը իրազեկումն իրականացնել նաև մարզպետարանների պաշտոնական համացանցային կայք էջերի միջոցով
3.հնարավորության դեպքում մարզի բնակչությանը էլեկտրոնային նոր գործիքի վերաբերյալ տեղեկացնել մարզային հեռուստառադիո ընկերությունների միջոցով: