Հարգելի հայրենակիցներ
Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակներում Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով խնդրվում է չձեռնարկել և չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների ինքնուրույն հավաքագրման և դեպի Արցախ դրանց առաքման նախաձեռնություն: Պատրաստի փաթեթները հարկավոր է հանձնել Մարտունու համայնքապետարան, որտեղ դրանք կզննվեն, կտեսակավորվեն և կենտրոնացված ձևով կուղարկվեն Արցախի Հանրապետություն:
Միաժամանակ հայտնվում է, որ Արցախի Հանրապետություն մուտքը թույլատրվում է միայն հատուկ անցագրերով:
Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Մարտունու համայնքապետարան