Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.04.24 Միջոցառում Մարտունու մշակույթի տանը
ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Մարտունի քաղաքի մշակույթի տանն անցկացվեց «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ։ Բանախոսություններին հաջորդեց մշակութային միջոցառում, որի ընթացքում հանդես եկան համայնքի մշակութային հաստատությունների սաները, ակտիվ դպրոցականներ, ուսանողներ և երիտասարդներ։
27.04.24 ՀՀ քաղաքացու օր

🇦🇲 Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է։

27.04.24 ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառում մարզկենտրոնում

🇦🇲 ՀՀ քաղաքացու օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կազմակերպվել էր միջոցառում։ Մարտունի համայնքը ներկայացրեցին «Հակոբյան» պարի ստուդիան` պարային կատարումներով և նկարչուհի Մարիամ Գալստյանն` իր յուրօրինակ ստեղծագործություններով լի տաղավարով։

26.04.24 Հերթական աջակցության տրամադրման ընթացքը

Մարտունի համայնքում օրեր առաջ մեկնարկել և շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Մարտունի համայնքում բնակվող ընտանիքներին հերթական աջակցության տրամադրման գործընթացը: ՀՀ կառավարության կողմից տրամադրված սննդի փաթեթները Մարտունու համայնքապետարանի կողմից արդեն բաժանվել է 561 անձի: Աջակցության բաժանումը շարունակվում է: Տեղեկացնենք, որ ապրիլի 26-ի դրությամբ Մարտունի համայնքում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 574 անձ: Աջակցություն ստացած անձանց անվանացանկը կցված է։

26.04.24 Հանդիպում Անասնաբույժի օրվա կապակցությամբ

Անասնաբույժի օրվա շրջանակում, Մարտունու համայնքապետարան էին հրավիրվել համայնքի բնակավայրերի անասնաբույժները։ Նրանց ողջունեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, տեղեկացավ բնակավայրերում ընթացող աշխատանքների մասին, անցկացվեց հարց ու պատասխան` բնագավառի մասնագետների հետ, քննարկվեցին առաջիկայում` անասնապահական սեզոնի ակտիվացմանը զուգընթաց կատարվելիք միջոցառումները։ Հանդիպման ավարտին` համայնքի ղեկավարն անհատապես շնորհավորեց ու անասնաբույժներին հանձնեց շնորհակալագրեր` իրենց կատարած բարդ ու կարևոր աշխատանքի համար։

25.04.24 Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառում Ծովասարում

Ապրիլի 24֊ին Ծովասարի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» խորագիրը կրող թատերականացված միջոցառում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

25.04.24 Հայոց ցեղասպանություն-109։ Մարտունու հասարակությունը կատարեց քայլերթ (տեսանյութ)

Ապրիլի 24-ին Մարտունու հասարակությունը՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի, քայլերթով շարժվեց դեպի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի, մասնակցեց ծաղկադրմանը և եկեղեցում՝ բարեխոսության կարգին:

Երթին մասնակցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունու համայնքապետարանի, Մարտունու ավագանու, ուժային կառույցների, ՀՈԱԿ-ների, կրթական, բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ազատագրական պայքարի մասնակիցներ, ծնողներ և քաղաքացիական այլ անձինք։    Դիտել տեսանյութը

24.04.24 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ․  Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր համայն հայությունը Հայաստանում ու Սփյուռքում ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում 109 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը` երթերի, ծաղկեդրման, խնկարկումների, բարեխոսության կարգի, այլ միջոցառումների տեսքով, վերահաստատելով այն իրողությունը, որ ամեն մի ոճրագործություն պարզապես չունի վաղեմության ժամկետ, մոռացման կամ անտեսման ճանապարհ։ Որքան էլ այդ հրեշավոր ոճրագործությունն իրականացրած ու մեր գոյության համար սպառնալիքներ ստեղծող երկիրը փորձում է ավելի քան մեկ դար քողարկել իր հանցանքները, այդուհանդերձ, մի օր կանգնելու է պատմության դատաստանի առաջ։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner