Այսօր: Շաբաթ, 22 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.11.25 Մեկնարկել է 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացը
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, հայտնում ենք Ձեզ, որ Մարտունի համայնքում պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացը։  Գործընթացի իրականացման համար պատրաստ են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները։  2025 թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Մասնակցային բյուջետավորման հարցերով զբաղվով հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մասնակցային բյուջետավորման հիմնական փուլերն ու իրականացման ժամանակացույցը։ Հանձնաժողովը սահմանել է առաջարկվող ծրագրերի ոլորտային առաջնահերթություն․  Տնտեսական զարգացում,   Երիտասարդություն,   Կանաչապատում,   Սպորտ,   Կրթություն,   Մշակույթ,   ... Մանրամասն
22.11.25 մայթերի սալարկման և գծանշման աշխատանքներ Ն․ Գետաշեն - Մարտունի ճանապարհին
Ներքին Գետաշեն - Մարտունի մարզային նշանակության ավտոճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է, և այժմ կատարվում է նորակառույց մայթերի սալարկման և երթևեկելի հատվածի գծանշման աշխատանքներ։  Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։  
Լուսանկարը՝ 21․11․2025
21.11.25 Փոքր դրամաշնորհների մրցույթ և Սեմինար/խորհրդատվություն Մարտունու համայնքապետարանում
 ․ Փոքր դրամաշնորհների մրցույթի մեկնարկ  «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհների շրջանակներում հայտարարվում է մրցույթ։   Կարող են դիմել Ծրագրի շահառու մարզերի 6 համայնքների բնակիչները. ➢ Գեղարքունիքի մարզ – Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ  ➢ Վայոց ձորի մարզ – Վայք, Ջերմուկ, Եղեգիս  Խրախուսվում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի մասնակցությունը։  Դրամաշնորհները տրամադրվում են բնաիրային (ոչ դրամական) ... Մանրամասն
20.11.25 Մարտունի համայնքում իրականացվող աղբահանության ծառայությունների վերաբերյալ (տեսանյութ)
Շուտով Մարտունի համայնքը ևս կսպասարկվի Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ կողմից` ինչը կնպաստի մեր համայնքում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը։  Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկող Հրազդանի սանիտարական աղբավայրում այսօր արդեն թափոններ են ընդունում ու մշակում։ Այստեղ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված տեխնոլոգիական փուլերի՝ տոփում, հողածածկում և տարածքի սանիտարական մակարդակի ապահովում։ Աղբավայրը կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան, ունի հատուկ մեկուսացված բջիջներ, կեղտաջրերի հավաքման համակարգ և գազերի անվտանգ կորզման հորեր։ Դրանք նվազեցնում են շրջակա միջավայրին հասցվող վնասը և բացառում հրդեհները։ Միաժամանակ, հարակից համայնքներում զարգանում է նաև ... Մանրամասն
20.11.25 Նոր հատկացումներ Մարտունի համայնքին

ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 57 միլիոն 609,4 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար բնակավայրերի տարբեր փողոցներում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, նոր լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար:

19.11.25 Անցկացվում է «Մարտունու համայնքապետի գավաթ» 2025 ֆուտբոլի մրցաշար
Մարտունի համայնքում մեկնարկել է «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Մարտունի քաղաքի և Ծովինար, Զոլաքար, Արծվանիստ, Վերին Գետաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Ներքին Գետաշեն, Լիճք գյուղական բնակավայրերի ֆուտբոլային թիմերը։   Լիճքի միջնակարգ դպրոցի փոքր խաղադաշտում կայացած խմբային փուլի հանդիպումները գրանցել են հետևյալ արդյունքները․  Վ․ Գետաշեն - Վարդենիկ 2։0;  Մարտունի - Լիճք 10։2;  Ն․ Գետաշեն - Վ․ Գետաշեն 6։3;  Վարդենիկ - Ն․ Գետաշեն 1։8;  Լիճք - Արծվանիստ 4։7   ․ Եզրափակիչ փուլ դուրս գալու համար այս կիրակի՝ նոյեմբերի 23-ին, կպայքարեն Մարտունի - Լիճք,  Արծվանիստ ... Մանրամասն
19.11.25 Մարտունի համայնքի 2025 թվականի ձեռքբերումներից

Կառուցվեց և այս տարվա սկզբին շահագործման հանձնվեց Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մսուր- մանկապարտեզը։ Այսօր արդեն ունենք այս ջերմ պատկերը․ Աստղաձորի մանուկների առօրյան լցվել է, հետաքրքիր և ուրախ ժամեր են անցկացնում այստեղ, խաղում ու զարգանում են միասին, մասնակցում տարբեր թեմաներով միջոցառուների։    Դիտել տեսանյութը

18.11.25 Աշունը նոր գույներով է զարդարում մեր աշխարհը… (տեսանյութ)
«Վաղաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաների ու Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի սովորողների համագործակցության արդյունքում տեղի ունեցավ «Բերքի տոն» խորագրով հանդես, որի նպատակն էր ներկաներին հաղորդել միասնությամբ բարիք ստեղծելու և սեր տարածելու գեղեցիկ գաղափարը։  Բերքի տոնակատարությանը ներկա են եղել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Հովհաննիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍ և երիտասարդության հարցերի բաժնի պետ Դ. Դավթյանը, ինչպես նաև բաժնի աշխատակիցներ Աննա Նավասարդյանը և Հերմինե Ղազարյանը։ -Թո՛ղ աշնան ոսկեգույն շունչը շարունակի ներշնչել մեզ՝ լցնելով մեր օրերը բարությամբ, բարեկամությամբ և ստեղծագործության ջերմությամբ։   Դիտել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner