08.08.22
Ընդունելություն Մարտունու մանկական արվեստի դպրոցում
|
Մարտունու մանկական արվեստի դպրոցը 2022 թվականի օգոստոսի 8-ից անցկացնում է ընդունելություն` 2022-2023 ուս. տարվա համար, հետևյալ տարիքային խմբերում. 6-9 տարեկան` նախապատրաստական, 10-12 տարեկան` առաջին դասարան Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 15 Հեռախոս` 077785250
|
|
|
02.08.22
Կայացավ բռնցքամարտի 6-րդ բաց առաջնությունը
|
Հուլիսի 30-ից 31-ը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ «Սևանա լիճ 2022» բռնցքամարտի 6-րդ բաց առաջնությունը, որին մասնակցեցին թիմեր հանրապետության տարբեր համայնքներց՝ շուրջ 260 բռնցքամարտիկներ: Մրցաշարը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան և Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցը: Թիմային հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը (մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյաններ, Մանուշակ Դավուդյան), 2-րդ տեղը զբաղեցրեց Երևանի Էրեբունին (մարզիչ Սարիկ Շահինյան), իսկ 3-րդ տեղը գրավեց Վանաձորը (մարզիչ Գևորգ Կոստանյան):
|
|
01.08.22
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը
|
Հուլիսի 29-ին Մարտունու համայնքապետարանում կայացավ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Գրանցվել էր 20 քաղաքացի, որոնցից ոմանք ստացան իրենց հարցերի պատասխանը՝ դեռ ընդունելությունից օրեր առաջ։ Մասնակիցներին հուզում էին աշխատանքային, հողային, բնակարանային, սոցիալական և անձնական այլ հարցեր: Համայնքի ղեկավարը, ծանոթանալով խնդրների մանրամասներին, առաջարկեց լուծումներ և կազմեց համապատասխան հանձնարարականներ։
|
|
30.07.22
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նոր հայտարարությունը գազաբալոնների մասին
|
Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում։ Տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ...
Մանրամասն |
|
29.07.22
«Սևանա լիճ 2022» բռնցքամարտի բաց առաջնություն
|
Հուլիսի 30-ին և 31-ին Վարդենիկ համայնքի մշակույթի տանը տեղի կունենա «Սևանա լիճ 2022» բռնցքամարտի 6-րդ բաց առաջնությունը, որին կմասնակցեն թիմեր Մարտունի համայնքից, Վանաձորից, Էջմիածինից, Երևանի Էրեբունի համայնքից, Երևանի Դինամո մարզադպրոցից, Վայքից, Երևանի Էրեբունի համայնքից, Խոյ համայնքից, Երևանի ԵՄԱ-ից, Մեծամորից, Տաշիրից, Վարդենիսից, Սևանից, Կապանից, Ճամբարակից, Արտանիշից, Եղեգնաձորից, Գավառից, Կարմիրգյուղից, Ջերմուկից և այլ համայնքներց շուրջ 260 բռնցքամարտիկներ: Մրցաշարը կազմակերպում են Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան և Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցը:
|
|
27.07.22
HoT Ակադեմիա կրթական նախաձեռնություն
|
Սիրելի՛ երիտասարդներ, HoT Ակադեմիա կրթական նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի 16-35 տարեկան երիտասարդների զբաղվածությունն ու ձեռնարկատիրական կարողությունները տուրիզմի ու հյուրընկալության ոլորտում: Ակադեմիայի առաջին՝ «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագիրը 7 մոդուլից բաղկացած եռամսյա դասընթաց է՝ կազմված տեսադասերից, առցանց առաջադրանքներից ու դեմառդեմ հանդիպումներից: Հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-ին ծրագիրն առաջին անգամ կներկայացվի հետաքրքրված երիտասարդներին՝ Սևան քաղաքում: Հանդիպմանը ներկա են լինելու կրթական մոդուլների ուսուցիչները, դոնոր կողմի ներկայացուցիչներն ու մեր թիմը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Գրանցման համար ...
Մանրամասն |
|
25.07.22
Պահանջվում են վարորդներ և բանվորներ
|
«Մարտունի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են վարորդներ և սանիտարական մաքրում իրականացնող բանվորներ: Դիմել աշխատանքային օրերին ք. Մարտունի, Շահումյան 2 հասցեով, կամ զանգահարել 098980983:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |