04.07.22
Սահմանադրականության կայացման արդի հիմնախնդիրները թեմայով հանդիպում
|
Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Մարունու մշակույթի տանը գործող երիտասարդական կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկրում «Սահմանադրականության կայացման արդի հիմնախնդիրները» թեմայով՝ նվիրված Սահամադրության օրվան։ Մարտունու համ. ԿՄՍ և երիտասարդության հարցերով բաժին
|
|
01.07.22
Մեր երեխաները 20 օրով մեկնեցին ճամբար
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ, հուլիսի 1-ից մինչև 20-ը, առաջին հերթափոխով Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարում հանգստանալու մեկնեցին Մարտունի համայնքի 38 երեխաներ:
|
|
28.06.22
Հանրային լսումների այս շաբաթվա գրաֆիկը
|
2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի մշակման համար, Մարտունի համայնքի բնակավայրերում անցկացվում են հանրային լսումներ, որոնց նպատակն է բնակիչների հետ քննարկել և վեր հանել բնակավայրի այն կարևոր խնդիրները, որոնց լուծումը հնարավոր է իրականացնել հաջորդ տարվա՝ 2023 թվականի ընթացքում: Հունիսի 29-ի լսումների ժամանակացույցը. Վարդաձոր՝ 10:00, Ձորագյուղ՝ 12:00, Երանոս՝ 14:00 Հունիսի 30-ի լսումների ժամանակացույցը. Լիճք՝ 10:00, Ծակքար՝ 12:00, Ծովասար՝ 14:00 Հուլիսի 1-ի լսումների ժամանակացույցը. Ն. Գետաշեն՝ 10:00, Վ. Գետաշեն՝ 12:00, Մադինա՝ 14:00 Ակնկալվում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ համայնքի զարգացման ծրագրերի կազմման գործում:
|
|
27.06.22
«Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր
|
Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։Քվանտային ֆիզիկան հանդիսանում է ժամանակակից նանոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ֆիզիկական հենքը: Նոր սերնդի սարքավորումներն աշխատում են քվանտային աշխարհի օրինաչափությունների հիման վրա և կան լուրջ սպասելիքներ, որ այս ամենը կբերի որակական թռիչքի էլեկտրոնային սարքաշինության մեջ: Քվանտային տեխնոլոգիաներն ակտիվորեն կարող են կիրառվել ռազմաարդյունաբերությունում, քվանտային համակարգիչներ պատրաստելիս, կիբեռ անվտանգությունում՝ բանկային հաշիվներ կոդավորելիս:Հաշվի առնելով արդի միջազգային ...
Մանրամասն |
|
25.06.22
Հանրային լսումներ՝ 2023 թ. սուբվենցիոն ծրագրերի ձևավորման նպատակով
|
2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի մշակման համար, Մարտունի համայնքի բնակավայրերում կանցկացվեն հանրային լսումներ, որի նպատակն է բնակիչների հետ քննարկել և վեր հանել բնակավայրի այն կարևոր խնդիրները, որոնց լուծումը հնարավոր է իրականացնել հաջորդ տարվա ընթացքում: Հունիսի 27-ի լսումների ժամանակացույցը. Արծվանիստ՝ 10:00, Ծովինար՝ 12:00, Վարդենիկ՝ 14:00 Հունիսի 28-ի լսումների ժամանակացույցը. Զոլաքար՝ 10:00, Աստղաձոր՝ 12:00, Վաղաշեն՝ 14:00 Մյուս բնակավայրերի մասին առանձին կտեղեկացվի: Ակնկալվում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ համայնքի զարգացման ծրագրերի կազմման գործում:
|
|
24.06.22
Ավագանու հերթական նիստ
|
Այսօր Մարտունու համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական՝ 9֊րդ նիստը։ Նիստի ուղիղ հեռարձակման տեսագրությունը դիտեք այստեղ:
|
|
23.06.22
Այսօր համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն
|
Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ այսօր՝ հունիսի 23-ին: Մասնակցեց 17 քաղաքացի՝ Մարտունի, Զոլաքար, Աստղաձոր, Ծովինար, Վարդենիկ, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերից: Մասնակիցները դիմեցին առողջական, աշխատանքային, զարգացման կենտրոնին աջակցման, հողային, բնակարանային, սոցիալական և անձնական այլ հարցերով: Լսելով քաղաքացիներին՝ համայնքի ղեկավարը դրանց ընթացք տալու համար համապատասխան հանձնարարականներ տվեց և պարզաբանումներ կատարեց:
|
|
21.06.22
«Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը Մարտունու համայնքում
|
Սիրելի՛ կանայք, սիրով տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։ Ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար, մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |