|
19.11.25
Անցկացվում է «Մարտունու համայնքապետի գավաթ» 2025 ֆուտբոլի մրցաշար
|
|
Մարտունի համայնքում մեկնարկել է «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Մարտունի քաղաքի և Ծովինար, Զոլաքար, Արծվանիստ, Վերին Գետաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Ներքին Գետաշեն, Լիճք գյուղական բնակավայրերի ֆուտբոլային թիմերը։ Լիճքի միջնակարգ դպրոցի փոքր խաղադաշտում կայացած խմբային փուլի հանդիպումները գրանցել են հետևյալ արդյունքները․ Վ․ Գետաշեն - Վարդենիկ 2։0; Մարտունի - Լիճք 10։2; Ն․ Գետաշեն - Վ․ Գետաշեն 6։3; Վարդենիկ - Ն․ Գետաշեն 1։8; Լիճք - Արծվանիստ 4։7 ․ Եզրափակիչ փուլ դուրս գալու համար այս կիրակի՝ նոյեմբերի 23-ին, կպայքարեն Մարտունի - Լիճք, Արծվանիստ ...
Մանրամասն |
|
|
19.11.25
Մարտունի համայնքի 2025 թվականի ձեռքբերումներից
|
|
Կառուցվեց և այս տարվա սկզբին շահագործման հանձնվեց Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մսուր- մանկապարտեզը։ Այսօր արդեն ունենք այս ջերմ պատկերը․ Աստղաձորի մանուկների առօրյան լցվել է, հետաքրքիր և ուրախ ժամեր են անցկացնում այստեղ, խաղում ու զարգանում են միասին, մասնակցում տարբեր թեմաներով միջոցառուների։ Դիտել տեսանյութը
|
|
|
18.11.25
Աշունը նոր գույներով է զարդարում մեր աշխարհը… (տեսանյութ)
|
|
«Վաղաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաների ու Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի սովորողների համագործակցության արդյունքում տեղի ունեցավ «Բերքի տոն» խորագրով հանդես, որի նպատակն էր ներկաներին հաղորդել միասնությամբ բարիք ստեղծելու և սեր տարածելու գեղեցիկ գաղափարը։ Բերքի տոնակատարությանը ներկա են եղել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Հովհաննիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍ և երիտասարդության հարցերի բաժնի պետ Դ. Դավթյանը, ինչպես նաև բաժնի աշխատակիցներ Աննա Նավասարդյանը և Հերմինե Ղազարյանը։ -Թո՛ղ աշնան ոսկեգույն շունչը շարունակի ներշնչել մեզ՝ լցնելով մեր օրերը բարությամբ, բարեկամությամբ և ստեղծագործության ջերմությամբ։ Դիտել ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Այսօր Ուսանողության միջազգային օրն է
|
|
1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար։ Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ ...
Մանրամասն |
|
|
15.11.25
Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի հիմնանորոգումն ընթացքի մեջ է (տեսանյութ)
|
|
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն անդրադարձել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։ Դիտել տեսանյութը
|
|
|
14.11.25
«Ծաղրածուներ առանց սահմանների» թիմն այցելեց Մարտունի համայնք
|
ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հովանու ներքո, նոյեմբերի 10֊ին, Մարտունի համայնքի Ծովինար և Ներքին Գետաշեն բնակավայրերում բարեգործական ելույթներով հանդես եկավ Իսպանիայից ժամանած «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի չորս արտիստներից բաղկացած նոր թիմը։ Նշված բնակավայրերում տեղահանված և տեղացի երեխաների, նրանց տատիկ-պապիկների համար ծաղրածուների թիմը ներկայացրեց յուրօրինակ ու զվարճալի ինտերակտիվ շոու։ Ծաղրածուներ առանց սահմանների թատերախումբը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կարգախոսն է. Մենք պատկերացնում ենք մի աշխարհ, որտեղ երեխաները կարող են զգալ վարակիչ ծիծաղ և անհոգ ուրախություն հենց այն պահերին, երբ նրանք դրա կարիքն ունեն:
|
|
|
13.11.25
Հիմնանորոգում Լիճք բնակավայրում
|
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի 14-րդ փողոցը։ Փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին. ջրահեռացման համակարգը հիմանորոգվել էր դեռևս 2024 թվականին։ Շինարար - «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ; Տեխ․ հսկող - «Քարազարթ» ՍՊԸ; Հեղ․ հսկող - «Արմ Դոր Ստրոյ» ՍՊԸ։
|
|
|
12.11.25
Վճարումների հնարավորություն POS տերմինալների միջոցով
|
|
Հաշվի առնելով անշարժ գույքի հարկի գծով վճարումների քանակային աճը՝ համայնքապետարաններում և բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում գործում են POS տերմինալներ, որոնցով հնարավոր է կատարել վճարումներ՝ համեմատաբար ցածր միջնորդավճարով։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |