|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 նոյեմբերի 2014 թվականի N 62 |
<<Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի կտուրի վերանորոգումից հետո կտուրի հին թիթեղներից 460 քմ և փայտանյութ` 8,0 խորանարդ մետր քաղաքապետարանի պահեստ մուտքագրելու և դիմումների հիման վրա սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար հատկացնելու, իսկ օգտագործման համար ոչ պիտանի 500 քմ թիթեղները խոտանելու և քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս գրելու համաձայնություն տալու մասին>> ավագանու որոշումը: |
Նկատի ունենալով, որ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի կտուրի վերանորոգումից հետո կտուրի հին թիթեղների մի մասը պիտանի է օգտագործման, իսկ մի մասը ենթակա է դուրս գրման. Համաձայնություն տալ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի կտուրի վերանորոգումից հետո հանված օգտագործման համար պիտանի թիթեղները (460 քմ) և 8,0 խորանարդ մետր փայտանյութը մուտքագրել քաղաքապետարանի պահեստ և դրանք անհատույց հատկացնել սոցիալապես անապահով դրա կարիքը ունեցող ընտանիքներին, իսկ 500 քմ հետագա օգտագործման համար ոչ պիտանի թիթեղները դուրս գրել քաղաքապետարանի հաշվեկշռից: |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԴԱՎԹՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԴԱՎԹՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|