Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 փետրվարի 2015 թվականի N 12

<<Մարտունի քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցման համար գումար հատկացնելու խնդրանքով ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին ուղերձով դիմելու մասին>> ավագանու որոշումը:

    Նկատիունենալով <<Մարտունու թիվ 1 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքի վթարային վիճակը, այն հանգամանքը, որ մանկապարտեզի շենքի որոշ պատեր ունեն ճաքեր, դրանք կարող են փլվել և պատճառ դառնալ դժբախտ պատահարների, ինչպես նաև այն հանգամանքը, որ մանկապարտեզի մի հատվածը բնակեցված է բնակիչներով, որոնց նախկին քաղաքապետ Ռաշիդ Մհերյանը հատկացրել է բնակելի տարածքի օրդերներ և հաշվի առնելով, որ մանկապարտեզի շենքի արևելյան հատվածում կա ազատ հողատարածք, որը կարելի է պարսպով առանձնացնել մանկապարտեզից և այնտեղ կառուցել 4 խմբի համար նախատեսված մսուր-մանկապարտեզի նոր շենք, սակայն համայնքի բյուջեն չունի այդ շինարարական աշխատանքները կատարելու հնարավորություն.

<<Մարտունի քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքից արևելք ընկած հատվածում 4 խմբի համար նախատեսված մսուր-մանկապարտեզի նոր շենք կառուցելու խնդրանքով ուղերձով դիմել ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին, խնդրել հարցը քննության առարկա դարձնել ՀՀ Ազգային Ժողովում և միջոցներ ձեռնարկել Մարտունի  քաղաքում  մսուր-մանկապարտեզի նոր շենք կառուցելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու համար:


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ

ԴԱՎԹՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄՀԵՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner