Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
02/11/2017
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս քաղաքում իրականացված աշխատանքները: Ներկայացվել է վիճակագրական տվյալներ գյուղատնտեսության, աղբահանության, կրթության, սպորտի, ներդրումների եւ կենսական կարեւորության այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին: Արմեն Ավետիսյանը մասնավորապես կարեւորել է ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացների ապահովումը Մարտունիում՝ ընդգծելով ներդրողների հետ սերտ համագործակցության նշանակությունը, ապա հավելել, որ Մարտունին հայտագրվելէ «Քաղաքապետերհանունտնտեսականզարգացման» ԵՄ-իծրագրին, ինչպես նաեւ Ճապոնիայիեւ ՀայաստանիՀանրապետությանզարգացմանուղղվածհամագործակցությանշրջանականերում հանդես է գալու պոտենցիալ ծրագրերի գործընկեր համայնք: Ապա նշել է, որ 2018 թվականի գարնանը ներդրողների կողմից իրականացվելու են սպանադանոցի եւ մարզահամալիրի կառուցման, ինչպես նաեւ կարի գործարանի հիմնման աշխատանքներ: Մարտունի քաղաքի 2017թվականի բյուջեի ընդհանուր եկամուտների պլանային թիվը 10 ամսվա կտրվածքով կազմել է 284 մլն 624,6 հազ. դրամ, որի դիմաց 01.11.2017թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 272 մլն 303,5 հազ. դրամ, կատարողականը ըստ համամասնությունների կազմել է 95,7%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 72,7%: Ընդամենը պլանային եկամուտների մեջ դոտացիան կազմում է 193 մլն 140 հազ. դրամ կամ՝ 67,8 %:2017 թվականի Մարտունի քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 26 մլն 400 հազ. դրամ: Նախորդ տարվա հետ համեմատությամբ էլեկտրախնայողությունը կազմել է 2 մլն 506 հազ. դրամ: Գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռք են բերվել գյուղգործիքներ, 3 տրակտոր, շահագործման է անցել 1 կոմբային: 2017թվականի գարնանացանի համար գարու, ցորենի եւ կորնգանի արտադրությամբ զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների կողմից վճարվել եւ մատչելի գներով ձեռք է բերվել 4 տոննա բարձրորակ սերմեր: Պետական աջակցության ծրագրերով 2017թ.-ին քաղաքին հատկացվել եւ ներկրվել է ազոտական, ինչպես նաեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարարտանյութեր: Ծրագրից օգտվել են քաղաքի 899 շահառու: 111 քաղաքացու հատկացվել է 9.680 լիտր դիզվառելիք: 2016 թվականինոյեմբերամսիցմինչօրսՄարտունիումիրականացվածաշխատանքներիարդյունքում, այսօրքաղաքնունիհանրայինլողափ, վերանորոգվելէՄարտունուքաղաքապետարանիվարչականշենքի 3-րդհարկի 23 աշխատասենյակեւկահավորվելնորգրասենյակային գույքով: Քաղաքապետարանը, ենթակա կառույցները համալրվել են որոշ չափով նոր տեխնիկայով: Նորոգվելեն 2 բազմաբնակարանշենքերիտանիքներ, ընթացքի մեջ է մեկ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Լուսավորվելենբազմաբնակարանմի քանի շենքերիբակեր, իրականացվել են նաեւ փողոցների, մայթերի ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: Կառուցվում է նաեւ 1 անվճար նախակրթարան քաղաքի Մ. Մնաց Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, բացվել է 1 գեղագիտության զարգացման կենտրոն: Խորհրդակցության ընթացքում Արմեն Ավետիսյանը նաեւ նշել է, որ առաջնային ծրագրերի մեջ է տարածաշրջանի զբոսաշրջության հնարավոր զարգացմանը միտված կոմպլեքս միջոցառումների ռազմավարության մշակումը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

ankakh.com
http://ankakh.com/article/83163/martunu-qaghaqapyet-armyen-avyetisyane-handyes-e-yekyel-myek-tarva-gvortsunyeuthyan-hashvyetvuthyamb

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner