Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 192
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/10/2017
Վերականգնվել է Գեղարքունիքի մի շարք գյուղեր Մարտունի քաղաքին կապող հիմնական ավտոճանապարհը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթեւեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական եւ ցանցաձեւ ճաքեր, նստվածքներ ու փոսեր։  Դրանից բացի, չէր գործում ջրահեռացման համակարգը, վատ վիճակում էին նաեւ երթեւեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, համայնքների տարածքում բացակայում էին մայթերը եւ ճանապարհային նշանները:

Հիմնանորոգման արդյունքում այս համայնքների համար կենսական նշանակություն ունեցող 10,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ վերակառուցվել է: «Կապավոր» շինարարական ընկերության ճանապարհաշինարարները, ովքեր իրականացրել են ճանապարհի հիմնանորոգումը, կատարել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, մայթերի կառուցման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:

Ճանապարհի վերականգնման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ. հուլիսին։ Հիմնանորոգումը կատարվել է սահմանված ժամկետում՝ 15 ամսվա ընթացքում։ Բարեկարգված  ճանապարհն ամբողջությամբ շահագործման է հանձնվել   2017թ. հոկտեմբերի 4-ին։

 

news.am
https://news.am/arm/news/417797.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner