Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/10/2017
«Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնը՝ Մարտունիում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հիմնադիրները իրականացնում են իրենց հեղինակային ծրագրի մեկնարկման աշխատանքները: Վերանորոգվում և կահավորվում է դասընթացների սենյակը:

Կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկայի խոսքով, ծրագիրը, որը իրենք առաջարկելու են քաղաքի փոքրիկներին, ընդհանուր զարգացման բազա է, որը անկասկած արդարացնելու է իրեն։ «Չզարմանք, եթե ձեր բալիկները գան և պատմեն, որ արել են այն, ինչ անգամ դուք ձեզ թույլ չէիք տա անելու, բայց հավատացած եղեք, որ փորձառու մասնագետներ ունենք, որոնք բացահայտելու են բալիկների առանձնահատկությունները: Էական չէ՝ ձեր երեխան կդառնա արվեստագետ, թե՝ ոչ, պարզապես նա կձևավորվի որպես մարդ, անձնավորություն, կունենա կարողությունների և հմտությունների հսկայական զինանոց՝ հետագա թրծման ու զարգացման հեռանկարներով։ Եվ այն բալիկները, ում հետ մենք պատիվ ենք ունենալու աշխատելու, ապագայում շրջանառությունից կբացառեն ռաբիզը: Մեզ համար կարևոր է գործունեությունը սկսել մարզերից, քանի որ մենք հատուկ վերաբերմունք ունենք մարզի տաղանդի հանդեպ», մանրամասնում է ծրագրի հեղինակ Էկա Հորստկան:

Կենտրոնի առաջնային ծրագրերից է լինելու անգլերեն դասընթացի ներգրավումը:

Մարտունու քաղաքապետարանի հասարակայնության բաժնի պետ Լիլիթ Գևորգյանի խոսքով, «Ոսկեփորիկը» հիանալի հնարավորություն է մարտունեցի բալիկների գեղագիտական ճաշակի և մտահորիզոնի ձևավորման համար։ «Կենտրոն հաճախելով ձևավորվելու է փոքրիկների աշխարհայացքը: Բացի այդ, ծնողները տեսնելու են բալիկներին թե՛ բեմում, թե՛ ցուցադրվելիս, թե՛ ներկայանալիս»:

Նշենք, որ դասընթացը լինելու է շաբաթական երեք օր: Կենտրոնի առաջին սաները՝ 3-5 տատեկան փոքրիկներն են լինելու, կամ «ծլվլիկները», որոնց կենտրոնը կընդունի հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Մարտունի քաղաքի մշակույթի տանը։

globnews.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner