Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 155-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել 15071.0 հազար դրամ, այն հաշվանցել.
    1.1. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5113 հոդվածին 4361.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ոռոգման առվի փլված հատվածում ե/բ կիսախողովակներ տեղադրելու և Ծովասար բնակավայրի խորքային հորի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակներով:
    1.2. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5113 հոդվածին 10710.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի թիվ 15, Վարդենիկ բնակավայրի Կ. Շահինյան և 4-րդ փողոցների խմելու ջրագծերիի ներքին ցանցերի կապիտալ վերանորոգման նպատակով:
  2. Հիմք ընդունելով Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները (չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ) թույլատրել համայնքի ղեկավարին գնում կատարել մեկ անձից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner