Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 82-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2021 թվականի N 82-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Հովսեփ Տոնոյանիր  և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄԱԾ Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբի Շահինյանի միջև կնքված 22.09.2021 թվականի պայմանգիրը.

Մարտունի համայնքի ավագանու 19-ը հունվարի 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Համաձայնություն տալ Մարտունի համայքնի 2021 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 405579 (չորս հարյուր հինգ հազար հինգ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամով:

Ծախսային մասով ավելացնել Մարտունի համայնքապետարանի ապարատի (01-01-01-51) նախահաշվի 41-11 հոդված 405579 (չորս հարյուր հինգ հազար հինգ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ Մարտունի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Հովսեփ Տոնոյանիր  և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄԱԾ Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբի Շահինյանի միջև կնքված 22.09.2021 թվականի պայմանգրով նախատեսված ժամկետային աշխատող Անի Կարենի Պետրոսյանին և մասնագետին աշխատավարձ և այլ վճարներ կատարելու համար:

2.Մարտունի համայքնի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի «Հողի օտարումից եկամուտներ» հոդվածը ավելացնել 2800000 (եկու միլիոն ութ հարյուր հնազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 (11-01-02-51) հոդվածից 57538500 (հիսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունութ հազարհինգ արյուր)  Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել, որից բյուջեի ֆոնդային մաս 57178500 (հիսունյոթ միլիոն մեկ հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ 

ա) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի (01-06-01-51) 5112 հոդված 37534098 (երեսունյոթ միլիոն հնգ հարյուր երեսունչորս հազար իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ «Արվեստի դպրոց» նախահաշիվ «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շինության 1-ին հարկի վերանորոգման և 2-րդ հարկի դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքների, որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման և հեղինակային հսկողության աշխատանքներ կատարելու համր:

բ) «Աղբահանություն և սանիտարական մագրում» նախահաշվի (05-01-01-51) 5129 հոդված 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Մարտունի համայնքի Երևանյան-Մյասնիկյան փողոցների հատման խաչմերուկում տեղադրելու համար լուսացույցի հավաքածու ձեռք բերելու համար:

գ) «Փողոցների լուսավորություն» նախահաշվի (06-64-01) 5134 հոդված 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  Մարտունի համայնքի արտաքին լուսավորության համակարգի լուսատուների փոփոխման և Կամոյի փողոցի լուսավորության համակարգի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային աշխատանքներ կատարելու համար:

դ) «Փողոցների լուսավորություն» նախահաշվի (06-64-01) 5112 հոդված 21485355 (քսանմեկ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր հիսունհինգ)  Հայաստանի Հանրապետության դրամ, Մարտունի համայքնի արտաքին լուսավորության համակարգի լամպերի փոխման, Կարապետյան, Հերացի, Գետափնյան 1, Գ. Նժդեհի և Կամոյի փողոցների լուսավորության նոր համակարգի կառուցման աշխատանքներ կատարելու համար:

ե) «Արվեստի դպրոց» նախահաշվի (09-05-01-51) 4511 հոդված 360000 (երեք հարյու վաթսուն հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ, «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար 30 հատ նկարչական մոլբերտներ ձեռք բերելու համար:


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՍԵՓ ՏՈՆՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner