Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 238
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 337-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 337-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 51/15 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք   ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Կարեն Սաշայի Հայրապետյանի, դիմումը ,հաշվի առնելով բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը, ,,Թիվ 28 ՇՄՇԲԲԸ-ի եզրակացությունը կառույցի տեխնիկականվիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 51/15 հասցեում բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող հողամասի վրա Կարեն Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված  բնակելի նշանակության  շինությունը  համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,չիխախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկմանկամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական  նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության 18.05.2006թ թիվ 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգի>>  3-րդ բաժնիՀայաստանի Հանրապետության Կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշման  պահանջներով.

1.Մարտունի քաղաքի Երևանյան  փողոցի 51/15 հասցեում բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր  բաժնային սեփականությունը հանդիսացող  հողամասի վրա Մարտունի քաղաքի բնակիչ Կարեն Սաշայի Հայրապետյանի կողմից իր խանութին կից  ինքնակամ կառուցված 9,0  քմ ներքին մակերեսով խանութ նախամուտքը ճանաչել օրինական որպես  Կարեն Հայրապետյանի սեփականություն:

 2.Պարտավորեցնել Կարեն Հայրապետյանին համայնքի բյուջեի 900145101144  հաշվի համարին վճարել  շինության օրինականացման արժեքը`

9,0 3000 x 0,069 = 1863 (մեկ հազար ութ հարյուր վաթսուներեք ) Հայաստանի Հանրապետության դրամ

3.Բազմաբնակարան շենքում այլ ինքնակամ կառույցներ չկան:

4.Անմիջականորեն շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

5.Պարտավորեցնել  Կարեն Հայրապետյանին դիմել Հայաստանի Հանրապետության Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտեի  Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման և քաղաքային տնտեսության բաժիննեի պետերի վրա:

7. Սույն որոշումն ուժիմեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՍԵՓ ՏՈՆՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner