 Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 2-ին Մարտունի քաղաքում:
1969-1979թթ. սովորել և ավարտել է Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1980-1981թվականներին աշխատել է Մարտունու հրշեջ խմբում` որպես հրշեջ-մարտիկ:
1981-1983թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1983-1986թթ. սովորել և ավարտել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն:
1983-1990 թթ. աշխատել է Մարտունու ֆին. բաժնում` որպես տեսուչ:
1990թ. Մարտունու պետհարկային տեսչության քաղ. հարկային բաժնում ավագ հարկային տեսուչ:
1993-1995թթ. պետհարկային տեսչության եկամուտների հարկման խմբի գլխավոր հարկային տեսուչ:
1995-2000թթ. պետհարկային տեսչության գույքային հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ:
2000-2002թթ. զբաղվել է գործարարությամբ ՌԴ-ում:
2002-2016թթ. աշխատել է «Արմեն-Մար» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:
2016թ.11.01 ՀՀ Գեղարքունիք մարզի Մարտունի համայնքի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
|