Խնդիր → Արտաքին լուսավորություն
Համառոտ նկարագրություն`
Հարգելի համայնքապետարան, Մարտունի քաղաքի Մ. Մաշտոց փողոցը չունի արտաքին լուսավորություն , այստեղ բնակվում են մարդիկ, երեխաներ, տարեցներ, ում համար օրվա մութ ժամերին դժվար է կազմակերպել ելքն ու մուտքը։ Միակ փողոցն է, որը չունի արտաքին լուսավորություն։ Առջևում ձմեռ է, աշխատողների համար էլ ժամը 18։00-ից հետո դժվար է հասնել տուն։ Առավել մանրամասն խնդրին ծանոթանալու համար խնդրում եմ երեկոյան ժամերին այց կազմակերպեք և ոտքով փորձեք անցնել այդ փողոցը։
Խնդրի հասցեն`
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Մ. Մաշտոց փողոց
Ներկայացման ամսաթիվ`
08/10/2025 21:54