Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 242
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆ
Նպատակ

Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ՏԻՄ մարմիններին չի տվել գործուն միջոցներ և շահագրգռվածություն` տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Չնայած դրան` կառավարման բոլոր մակարդակներում քաջ գիտակցում են ստեղծված իրավիճակի լրջությունը և ընդունում, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել տնտեսության զարգացում: Հատկապես այնպիսի կարևորագույն օղակ, ինչպիսին համայնքն է, չի կարող անմասն մնալ տնտեսության զարգացման գործընթացից: Տնտեսական զարգացման գործընթացը բազմաբևեռ է, որի բևեռներից մեկը հենց տեղական իշխանությունն է: Տնտեսության զարգացումը տեղական իշխանությունների անկյունաքարային գործառույթներից է և ՏԻՄ-Ի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի փոխգործակցային, հավասարակշռված տնտեսական քաղաքականության մշակումը համայնքային կազմակերպությունների հետ նպաստելու համար տեղական տնտեսական աճը, զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը: Որոշ երկրներ ունենալով զարգացած տնտեսության տասնամյակների փորձ, տնտեսության զարգացում ապահովող հիանալի ենթակառուցվածքներ առաջ են անցել: Համայնքը այն միջավայրն է, որտեղ ձեռնարկությունները ծնվում են և ստանում գոյության առաջնային սնունդ` շուկա, հումք աշխատուժ: Գիտակցելով այս ամենը` համայնքի ղեկավարը լիազորված  ավագանու կողմից միացել է ՀՀՏԶ նախաձեռնությանը և ստորագրել  ծրագրին անդամակցության հայտը և պատրաստ է իրականացնելու այդ փաստաթղթով նախատեսված պարտավորությունները անկախ այն հանգամանքից թե ինչ տեսակի աջակցություն կարող ենք ստանալ: Ծրագիրը կիրականացվի սերտ համագործակցության մթնոլորտում փոխգործակցելով տեղական մասնավոր հատվածի, հասարակական և կրթական կազմակերպությունների հետ` ներգրավելով համայնքի տարբեր շերտերին ինչպես նաև տարածաշրջանային և պետական իշխանությունների տեղական տնտեսական հարցերով զբաղվող մարմինների հետ:

Պլանի օրինակն ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատել.

Անուն՝ Վարազդատ Մհերյան

Պաշտոն՝ Տնտեսության զարգացման պատասխանատու

Հասցե՝        ք. Մարտունի Շահումյան 2 ,       Հեռախոս՝    091 763980

Էլ հասցե՝     Mheryan21@rambler.ru   ,                 Կայք `     WWW martunihamaynq.am

1.Ամփոփագի

Մարտունի համայնքի տնտեսության զարգացման 2019-2020 թթ. պլանը կազմվել է ՀՀՏԶ նախաձեռնության շրջանակներում: Պլանի մշակման նպատակն է նպաստել համայնքի մասնավոր հատվածի զարգացմանը, խթանելու համար մարդկանց եկամուտների աճը, աշխատատեղերի ստեղծումը: Պլանը բաղկցած է նախաբանից և 11 կետերից, որոնց մշակումը և կազմումը իրականացվել է 3 փուլով: Նախ կատարվել է շահագրգիռ կողմերի վերլուծություն և ստեղծվել է գործընկերություն, որտեղ ընդգրկվել են ՏԻՄ, մասնավոր հատված, ՀԿ, համայնքային կրթական հաստատություններ և համայնքի ակտիվ քաղաքացիներից ներկայացուցիչներ: Համայնքի ՏՏԶ պատասխանատուն անհատապես հանդիպել է ընտրված անձանց հետ, տեղեկացնելով նրանց ծրագրի նպատակներին և խնդիրներին: Կազմակերպվել է գործընկերության անդրանիկ հանդիպումը, որտեղ մանրամասն ներկայացվել է ՏՏԶ պլանի մշակման քայլերը, նաև ընտրվել է թիմ ծրագրի մշակման գործնթացը իրականացնելու համար: Թիմի կողմից կազմակերպվել է հանդիպումներ ձեռնարկությունների, կազմակերպությունների գործակալությունների հետ հավաքագրելու անհրաժեշտ տեղեկատվություն, նախօրոք ճշգրտված և պատրաստված հարցերից համայնքի տնտեսության կառուցվածքայն վերլուծություն իրականացնելու նպատակով: Հարցաթերթիկներով հավաքագրվել է տեղեկատվություն յուրաքանչյուր կազմակերպությունից տարեկան շրջանառության և աշխատողների թվաքանակի վերաբերյալ վերջին 5 տարվա համար, ինչի արդյունքում կատարվել է ձեռնարկությունների դասակարգումը ըստ չափերի: Հավաքագրած տեղեկատվության հիման վրա կատարվել է նաև տարբեր  վերլուծություններ և ներկայացվել է գործընկերության անդամներին: Այնուհետև իրականացվել է վերլուծություն յոթ հիմնասյունների` տեղական համագործակցություն, բիզնեսին աջակցող թափանցիկ և առանց կոռուպցիայի վարչարարություն, ֆինանսական միջոցների հասանելիություն, հող և ենթակառուցվածքներ, կարգավորման ինստիտուցիոնալ շրջանակ, հմտություններ և մարդկային կապիտալի ներառականություն, արտաքին դիրքավորում և մարքետինգի վերաբերյալ: Յուրաքանչյուր հիմնասյան վերաբերյալ կատարվել է նաև ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն կատարվել է նաև ընդհանուր ուժեղ, թույլ կողմերի, հնարավորությունների  և մարտահրավերների վերլուծություն: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր հիմնասյուն վերլուծելիս կազմակերպվել է հանդիպումներ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, պետական հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ, պարզելու համար առկա կարիքները, պահանջները, իրավիճակը, հետագա կարիքները:  Նկատի ունենալով հետագա ծրագրերը` հաշվի է առվել բոլորի ներկայացրած փաստարկները և տեսակետները: Ընդհանրապես յուրաքանչյուր հիմնասյուն վերլուծելիս պարզվել է գլխավոր սուբյեկտները, դրանց փոխհարաբերությունները, դժվարությունները և հնարավորությունները: Վերլուծություններից պարզվեց , որ քաղաքը ապրում է հիմնականում արտաքին տրանսֆերտների հաշվին, և իրական գործազրկությունը կազմում է 40%, արտագնա աշխատանքի մեկնածների թվը 35%: Տնտեսության կառուցվածքում գերակշռում են միկրո ձեռնարկությունները, որոնց թիվը 334 է: Համայնքը համարվում է Մարտունու նախկին շրջանի 17 գյուղական համայնքների կենտրոնը` 90 000 ընդհանուր բնակչությամբ, որտեղ գտնվում են տարբեր սպասարկման ծառայություններ և պետական հաստատություններ: Ընդհանուր SWOT վերլուծությունից պարզվեց,որ Սևանի ափին և միջպետական ճանապահների, Երևան-Սոթք-Ստեփանակերտ և Հայաստանի 2 տուրիստական կենտրոնները` Գորիս–Դիլիջան միացնող Սելիմի ճանապարներին  գտնվելու հանգամանքը մեծ հնարավորություն է ստեղծում տուրիզմի զարգացման համար, իսկ սփյուռքի առակայությունը հնարավորություններ ներդրումներ ներգրավելու համար: Երբեմնի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության կեսը այսօր բռնում է արտագաղթի ճանապարհը: Քաղաքում առկա են մոտ 7 հա արտադրական տարածքներ, որոնք չեն աշխատում կամ աշխատում են մասնակի: Գործընկերության կողմից սահմանվել է տեսլական, որտեղ համայնքի զարգացումը կապվում է տուրիզմի զարգացման, ներդրումների ներգրավման և լայն համագործակցության, ինչպես մասնավոր հատվածի այնպես էլ այլ համայնքների հետ: Սահմանվել է նաև նպատակները, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության զարգացմանը, տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և համագործակցության զարգացմանը: Կազմվել է նաև ֆինանսական պլան:

2.Աղյուսակների և գծապատկերների  ցանկ

Աղյուսակ 1.  Մասնավոր ընկերությունների ներկայացման ցանկ

Աղյուսակ 2   Տեղական  գործընկերության գնահատում

Աղյուսակ 3  Զարգացման ոլորտները (ենթաոլորտներ) և դրանց խնդիրները

Աղյուսակ 4.  ֆինանսական միջոցների հասանելիություն

Աղյուսակ 5.  Մասնավոր հատվածի կարիքները հողի և ենթակառուցվածքների ոլորտում

Աղյուսակ 6.  Կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակ

Աղյուսակ 7ա.  Որակավորված աշխատուժի շուկայում առկա  իրավիճակը

Աղյուսակ 7բ . Պահանջվող հմտությունների և զբաղվածության հնարավորությունների  միջև հավասարակշռության   ապահովումը տեղական մակարդակում. համակարգային վերլուծություն

Աղյուսակ 8  Համայնքի ընկալումը բնակիչների կողմից

Աղյուսակ 9 .  Գործողությունների ծրագիր

Աղյուսակ 10.  ֆինանսական սխեմա

Աղյուսակ 11.  Աղյուսակ 9-ում  ներկայացված գործողությունների ներքին մոնիթորինգի պլան

Գծապատկեր 1     Բնակչության զբաղվածությունը

Գծապատկեր 2    2017 թվականին գրանցված աճը

 

3. Հապավումներ

ՀՀ – Հայաստանի Հանրապետություն

ՀՀՏԶ – համայնքապետերն հանուն տնտեսական զարգացման

ՔՀԿ – քաղաքացիական հասարակության կազմակերպություն

ՓՄՁ ԶԱԿ – փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն

SWOT – ուժեղ և թույլ կողմեր, հնարավորություններ և մարտահրավերն

ՏԻՄ – տեղական ինքնակառավարման մարմին

ՏՏԶ – տեղական տնտեսական զարգացում

ՀԿ – հասարակական կազմակերպություն

GIZ - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն

ՏՀԶՎԿ- տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն

ԵՀՀ-Եվրազիա համագործակցություն հիմնադրամ

ԿՀԿ –կանանց համայնքային կենտրոն

ՋՕԸ- ջուր օգտագործողների ընկերություն

ՏՏ- տեղեկատվական տեխնոլոգիաներ

        4. Պլանի ներածություն

 

Մարտունի համայնքը

Գեղարքունիքի մարզի կենտրոնում տեղակայված  Մարտունի համայնքը գտնվում է Սևանա լճի ափին, մայրաքաղաքից 127 կմ հեռավորության վրա: Մարտունի համայնքի միջով են անցնում միջպետական նշանակության «Սելիմ»-ի և ,,Երևան–Սոտք-Ստեփանակերտ,, մայրուղիները: Մարտունի համայնքի վարչական տարածքը մոտ 3247 հա է : Համայնքի տրանսպորտային կապը Երևանի և Մարտունու տարածաշրջանի գյուղական համայնքների հետ կանոնավոր կերպով իրականացվում է երթուղային միկրոավտոբուսներով, իսկ մարզկենտրոն` Գավառ քաղաքի հետ կանոնակարգված չէ: Ըստ 2017թ. տվյալների համայնքում ապրում է մոտ 14.000 մարդ, կանանց թիվը կազմում է 50,53%, տղամարդկանց թիվը` 49,47%: Գործազրկության մակարդակը, ըստ զբաղվածության տարածքային կենտրոնի տվյալների, կազմում է 6,7%:  Բնակչության միջին տարիքը տղամարդիկ՝ 39տ., կանայք` 45տ, 18-29 տարեկան երիտասարդների թիվը` 2.950, որից տղաներ` 1.606 աղջիկներ` 1.344: Ըստ համայնքապետարանի բնակչության ռեգիստրի տվյալների, աշխատունակ բնակչության թիվը` 15-75 տարեկաններ, կազմում է 10.500 մարդ է, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է՝ 6.405 մարդ: Գրանցված աշխատողների թիվը հանրային և մասնավոր հատվածում միասին կազմում է 2.655 մարդ, որից մասնավոր` 1.500, պետական` 968 համայնքային` 187, իրական գործազրկությունը` 40%: Հարկ է նշե,լ որ համայնքից արտագնա աշխատանքի մեկնածները, որոնք  տարեկան ընդամենը 2-4 ամիս են մնում համայքում, կազմում է 35%: Համայնքի տնտեսության զարգացումն համարվում է ամենաառաջնայինը աշխատատեղերի ստեղծման, բակիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և համայնքը ավելի գրավիչ դարձնելու համար: Պլանը մշակվել է ՀՀՏԶ նախաձեռնությանը մասնակցելու նպատակով, հաշվի առնելով համայնքի զարգացման հնգամյա պլանը և Գեղարքունիքի  մարզի զարգացման ծրագրերը: Պլանը կազմվել է և պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության տարրերի միջև սերտ համագործակցելու և թափանցիկ աշխատելու միջոցով: Համայնքում նմանատիպ  պլան մշակվել է առաջին անգամ: Պլանը ուղղված է հիմնականում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Նրա իրականացումը խթան կհանդիսանա համայնքի տնտեսության զարգացման համար: Պլանը ընդունված է գործընկերության կողմից, հաստատված է համայնքի ավագանու կողմից  ինչը ենթադրում է, որ Մարտունու համայնքապետարանի կողմից ֆինանսավորվող մասնակի ծախսերը կներառվեն 2019-2020թթ համայնքի բյուջեի ծախսային մասում: Գործընկերությունը, համայնքապետարանը և թիմը լի են վճռականությամբ իրականացնելու պլանով նախատեսված գործողությունները  և դրանց արդյունավետության վերահսկումը:

5. Տեղական տնտեսության զարգացման պլանի մշակման գործընթացը

Համայնքի տնտեսության  զարգացման պլանը մշակվել է ստեղծված գործընկերության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում: Գործընկերության կազմում ընդգրկված են համայնքի  ղեկավարը, ավագանու անդամները, բիզնես սեկտորի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և ակտիվ քաղաքացիները: Գործընկերությունը ընտրել է պլանի մշակման համար անհրաժեշտ աշխատանքները իրականացնող թիմ` բաղկացած 4 անդամից: Թիմի անդամները իրականացրել են այցելություններ համայնքում գործող մասնավոր հաստատություններ, հավաքագրելու անհրաժեշտ տեղեկատվություններ և վերլուծություններ կատարելու համար: Ստացված տեղեկատվությունը ներկայացվել է գործընկերությանը, անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար: Տեղի է ունեցել գործընկերության 6 հանդիպում,ինչպես նաև ֆոկուս խմբերի տարբեր հանդիպումներ,  վեր է հանվել տարբեր տեղեկություններ որոնց հիման վրա ընդունվել են որոշումներ:

6. Տեղական տնտեսության վերլուծություն

6.1 Տեղական տնտեսության կառուցվածքի վերլուծություն

Խորհրդային Մարտունու տնտեսությունն ուներ ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ուղղվածություն: Արդյունաբերության ոլորտում էր աշխատում բնակչության կեսից ավելին: Այժմ, այս գործարանները սեփականաշնորհված են և  չեն աշխատում կամ աշխատում են իրենց հզորության 10 %- ի  չափով: Չնայած այս ամենին, համայնքում վերջին տարիներին գրանցվել է մասնավոր ձեռնարկությունների թվի աճ, մասնավորապես 2017 թվականին համեմատած 2016 թվականի հետ, 17 նոր միկրո ձեռնարկություններ են բացվել, որոնցից 2 միկրովարկային կազմակերպություն, 1 սննդի արտադրություն, 2 բժշկական ծառայություններ և տարբեր մանրածախ առևտրի կետեր: Համայնքի ՏՏԶ պլանը մշակող թիմի հավաքագրած տեղեկատվությունից պարզվեց նաև, որ համայնքում չկան խոշոր  ձեռնարկություններ, իսկ միկրո, փոքր  և միջին ձեռնակությունների կառուցվածքային բաշխումը ըստ քանակի հետևյալն է.

Միկրո ձեռնարկություններ  334    

Փոքր ձեռնարկություններ       27

Միջին ձեռնարկություններ      7

Միջին ձեռնարկությունները հիմնականում առողջապահության և կրթության ոլորտներում են, փոքր ձեռնարկությունները դրանք արտադրության և քաղաքում առկա ֆիրմային խանութների մասնաճյուղերն և սննդի մեծ խանութներն են:

 Համայնքում գործում են 5 փոքր ռեստորան-հյուրատնային համալիր, առկա է նաև 1 մեծ   հյուրանոց, որը կարող է ընդունել մինչև 250 մարդ ,սակայնամբողջովին վերանորոգված չէ: Սևանի ափին գտնվող 400 տեղանոց հանգստյան տունը, որը մեծ խթան կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման համար սեփականաշնորհված է և չի գործում: Ըստ Մարտունու ԿՀԿ հկ-ի տվյալների` ամռան ամիսներին  Մարտունի քաղաքի միջպետական ճանապարհով օրական անցնում է շուրջ 300 օտարերկրյա զբոսաշրջիկ, սակայն համայնքում գիշերակացով կանգնում են տարեկան մոտ 500-ը: Միջպետական նշանակության ճանապարհի շնորհիվ կարող է զարգանալ տուրիզմը, եթե Մարտունին հանգստյան և ռեստորանային հաճելի պայմաններ և զբոսաշրջային ծառայություններ առաջարկի ճանապարհորդներին, սակայն համայնքում չկան տուրիստական կազմակերպություններ որոնք կզբաղվեն տուրիզմի զարգացմամբ: Առկա է հիվանդանոց` 235 աշխատողով, ինչպես նաև 20 տարբեր բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններ` 14 ատամնաբուժարան և 5 սոնոգրաֆիական ծառայություն: ՏՏ ոլորտը լավ զարգացած չէ և գործում են միայն 5 անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են միայն համակարգչային ծրագրերի տեղադրմամբ և սարքավորումների վերանորոգմամբ: Համայնքապետարանը 2016 թվակականի համեմատ 2017 թվականին 20% -ով ավելի շինթույլտվություն է տվել, սակայն հիմնական թույլտվությունները  վերաբերում են վերանորոգումներին և ցանկապատ կառուցելուն: Քաղաքում առկա է պետական պատկերասրահի մասնաճյուղ, նաև երկրագիտական թանգարան: Թիմի անդամների կողմից հավաքագրված տվյալների վերլուծության  համաձայն 2017 թվականին գրանցվել է աճ 2016 թվականի համեմատ եվրոպատուհանների և դռների արտադրությունում` 25%, սննդի արտադրությունում` 20%, բետոնից բլոկների արտադրությունում` 20%: Աճ է գրանցվել շինանյութի վաճառքի մեծ խանութներում 15%, որոշ մեծ ռեստորաններում  20%, նաև սնունդ վաճառող մեծ խանութներում` 20%, էլեկտրոտեխնկայի վաճառքի խանութներում 40%: Նվազել է հագուստի առևտուրի շրջանառությունը  2 անգամ, ինչպես նաև տնտեսական ապրանքների առևտրի շրջանառությունը 60%-ով:  Վիճակը վատ է գյուղատնտեսության  ոլորտում որտեղ գործում է միայն մեկ փոքր ջերմոց, 31 ընտանիք  զբաղվում են անասնապահությամբ իրենց տնային փոքր տնտեսություններում, Համայնքում առկա է 1835 խոշոր եղջրավոր կենդանի և 37 տնտեսություն զբաղվում են մեղվապահությամբ, որոնցում առկա է մոտ 1800 մեղվաընտանիք: Գյուղատնտեսությամբ զբաղվողները տեղյակ չեն գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերից: Համայնքում գործում է 7 բանկ, 5  միկրովարկային կազմակերպություն, ինչպես նաև 6 ապահովագրական կազմակերպություններ: Մասնավոր հատվածում ընդգրկված աշխատողների տոկոսը համայնքում աշխատողների ընդանուր թվի մեջ կազմում է 56%:  Թիմի հավաքագրած տվյալների համաձայն աշխատողների թիվը, ըստ ոլորտների, հետևյալն է. արտադրություն` 173,  մանրածախ առևտուր` 551, սպասարկման ծառայություններ` 70, հյուրանոց ռեստորան` 80, բժշկական ծառայություններ` 465, ֆինանսական կազմակերպություններ` 114, կրթություն` 349, մշակույթ`37,  վարչական ծառայություններ` 129, կապ և տրանսպորտ`96, շինարարություն`18, շրջակա միջավայրի պահպանություն` 28, սոցիալական ոլորտ`29, պետական գերատեսչություններ` 140, էներգետիկ ոլորտ`350, անտառտնտեսություն 28:  Ընդամենը 2655  մարդ:  

Աղյուսակ 1  Մասնավոր ընկերությունների ներկայացման ցանկ

 

Տնտեսական գործունեության տեսակ

Ձեռնարկությունների թիվն ու %-ը (ըստ յուրաքանչյուր դասակարգման)

 

Միկրո

Փոքր

Միջին

Խոշոր

 

 

 

 

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն

2 / 0,54%

 

 

 

Արդյունաբերություն

30/8,15%

 

 

 

Շինարարություն

4/ 1,09%

 

 

 

Փոխադրումներ, պահեստային տնտեսություն, փոստային և առաքման ծառայություններ

18/4,89%

 

 

 

Կացության և հանրային սննդի կազմակերպում

18/4,89%

 

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

5/  1,36%

 

 

 

Ֆինանսականևապահովագրական գործունեություն

18/ 4 ,89%

 

 

 

Անշարժգույքիհետ կապված գործունեություն

1 / 0,27%

 

 

 

Մասնագիտական,գիտականևտեխնիկական գործունեություն (ներառում է հաշվապահություն,  ճարտարապետություն, ճարտարագիտություն, գիտահետազոտական գործունեություն, շուկայական ուսումնասիրություն, անասնաբուժական ծառայություններ)

9/ 2,44%

 

 

 

Վարչականև օժանդակ ծառայություններ(վարձակալություն, լիզինգ, զբաղվածություն, զբոսաշրջայինևամրագրմանգրասենյակներ, անվտանգությանևհետաքննականծառայություններ, վարչական ծառայություններ)

9/2.44%

 

 

 

Կրթություն

7/1.9%

 

 

 

Առողջապահությունևսոցիալական սպասարկում

27/7,34%

 

 

 

Մշակույթ, սպորտ, զվարճություններիևհանգստիծառայություններ

5/1,36%

 

 

 

Այլծառայություններ

28/7.6%

 

 

 

Մանրածախ առևտուր

187/50.8%

 

 

 

Ընդամենը

368

 

 

 

ՈՒԺԵՂԿՈՂՄ

ԹՈՒՅԼԿՈՂՄ

1.Գտնվում է միջպետական ճանապարհի կենտրոնում, որի շնորհիվ կարող է զարգացնել տուրիզմը 

1.Թույլ զարգացած գյուղատնտեսություն

2.Բանկային, վարկային և ապահովագրական կազմակերպությունների առկայություն

2.Զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպության բացակայություն

3.Արտադրական տարածքների առկայություն

3.Թույլ զարգացած արտադրության ոլորտ

      6.2 Տեղական համագործակցություն

Համգործակցություն մասնավոր հատվածի ձեռնարկությունների միջև  բացակայում է: Չկան բիզնես ասոցիացիաններ, միավորումներ և կազմակերպություններ, որոնք կնպաստեին արդյունավետ համագործակցությանը: Զբոսաշրջության ոլորտում բացակայում է որևէ կազմակերպություն, որը կզբաղվեր տուրիզմի ոլորտով:   Բիզնեսմենները համագործակցության հարցում շատ պասիվ են միմյանց նկատմամբ և տեղեկատվության փոխանակումը կրում է տարերային բնույթ: Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ հանդես է գալիս հաշվետվությամբ համայնքի ավագանու և բնակչության առջև, բայց այն ընդունվում է որպես տեղական ինքնակառավարման օրենքի պահաջները կատարող քայլ քան համագործակցություն:   Համայնքում 2016 թվականին ստեղծվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվը,  որի նպատակը անասնապահության զարգացումն է, սակայն կաթը դեռևս վաճառվում  է  տեղի և դրսի շուկաներում արտադրողի կողմից անհատապես: Համայնքում բանկերի մասնաճյուղերի հիմնումը տեղի բիզնեսին հնարավորություն է տալիս նոր բիզնեսներ ստեղծել և ունենալ առավել սերտ համագործակցություն գործարար համայնքի հետ: Բացառապես սննդի արտադրության ոլորտում կա համագործակցություն, որտեղ տեղական մակարդակում գործում է երկկողմանի համագործակցություն արտադրողների և տեղի վաճառողների միջև, ինչպես նաև բանկերի, միկրովարկային կազմակերպությունների և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ: Նաև, 2017 թվականից  ստեղծվել է Մարտունու զարգացման հիմնադրամը, որը կարող է լավագույն խթանը հանդիսանալ համագործակցության առումով: Համագործակցության  հեռանկար կարող է լինել տեղական արժեշղթաների վրա հիմնված արտադրությունը, քանի որ համայնքում առկա են արտադրության համար անհրաժեշտ հումք, արտադրության միջոցներ և տարածքներ: Համագործակցության որոշ տարեր կան ՏԻՄ-ի և տեղական հասարակական կազմակերպությունների միջև: Շուրջ երկու տարի է՝ համայնքի ղեկավարին կից կազմավորվել է խորհրդակցական մարմիներ, որոնք գործում են հասարակական կարգով, և որի նպատակն է ապահովել կապն ու համագործակցությունը` մի կողմից համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների, մյուս կողմից` համայնքի քաղաքականություն մշակող ՏԻՄ-ի միջև: Այն ունի 3 հանձնաժողով, որոնց կազմում ընդգրկված են 18 մարդ, սակայն գործում են շատ պասիվ և գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության միջև հաղորդակցման որևէ ձև չեն ստեղծում :

Աղյուսակ 2Տեղական  գործընկերությանգնահատում

 

Անվանումը և/կամ գործառույթը (ոլորտը/թեման, որի շուրջ գործընկերությունն աշխատում է)

Ներառված հաստատությունները/անձիք

 

Ձեռքբերումները

(այստեղ ցույց տվեք նաև, թե ինչպես է այն իրագործվում, օր.՝ պլանավորման փուլում, նախագծերի իրականացում, ծառայությունների մատուցում, գործում է մշտական կամ ոչ մշտական/պարբերական հիմքերով)

Գնահատական՝ օգտակար կամ ոչ օգտակար

 

 Սնունդ արտադրող ձեռնարկություններ:

Բիզնես խմբեր

մշտական

օգտակար

Բանկեր և միկրովարկային կազմակերպություններ:

Բիզնես խմբեր, անհատներ

մշտական

օգտակար

Մարտունու արոտ օգտագործողների կոոպերատիվ:

 Համայնքապետարան, անհատներ

Տեխնիկայի ձեռքբերում,պարբերաբար

օգտակար

Մարտունու զարգացման հիմնադրամ

Բիզնեսմեներ, անհատներ, դոնոր կազմակերպություններ

մշտական

օգտակար

Տնտեսական զարգացման խորհուրդ:

ՏԻՄ,ՀԿ սեկտոր, մասնավոր, հատված, անհատներ

մշտական

օգտակար

 

ՈՒԺԵՂԿՈՂՄ

ԹՈՒՅԼԿՈՂՄ

1.Գյուղատնտեսական կոոպերատիվի առկայություն

 

1.ՏԻՄ մասնավոր հատվածի համագործակցության ցածր մակարդակը և նպաստողկառույցներիբացակայությունը

Մարտունու զագացման հիմնադրամի

առկայություն

2.Համայնքի ղեկավարի ոչ հաճախակի և ոչ արդյունավետ  հանդիպումներ բիզնես միջավայրի հետ

 

6.3 Բիզնեսին աջակցող թափանցիկ և առանց կոռուպցիայի վարչարարություն

Համայնքի ավագանու նիստերը դռնբաց են,  թափանցիկ և տեղի են ունենում առցանց հեռարձակմամբ, ինչի շնորհիվ համայնքի յուրաքանչյուր անդամ կարող է հետևել նիստերին: Համայնքն ունի կայք martunihamaynq.am, որտեղ տեղադրվում են մրցույթի հրավերներ, գնումների մասին հայտարարություններ և մասնավոր հատվածը կարող է հետևել և ստանալ տարբեր տեսակի տեղեկատվություն, այդ թվում համայնքում գործող տեղական տուրքերի վերաբերյալ: Համայնքապետարանը ունի մրցույթային հանձնաժողով, որը աշխատում է ՀՀ օրենքներին համապատասխան: Ամեն տարի համայնքի ավագանին հաստատում է համայնքի տարածքում գործող տեղական տուրքերը և աղբահանության ծառայության վարձավճարները: Բիզնեսի կարիքներին ուղղված ՏԻՄ-ը չունի համապատասխան փորձ և գործիքակազմ ստեղծելու նպաստավոր գործարար միջավայր մասնավոր հատվածի համար, իսկ բիզնեսմենները անտեղյակ են բիզնեսին աջակցելու ազգային և դոնոր կազմակերպությունների ծրագրերից: Բացի համայնքի ղեկավարի հանդիպումներից, բիզնեսի կարիքներին ուղղված գործարար միջավայրի բարելավման նպատակով համագործակցության այլ ձևաչափ չկա: Բիզնեսին աջակցության կամ դոնոր ծրագրերի մասին տեղեկատվությունը չի տեղադրվում համայնքային պաշտոնական կայքում: Նոր գործարարները ունեն տեղեկատվության պակաս բիզնես սկսելու և կառավարելու համար: Զբաղվածության Մարտունու տարածքային կազմակերպությունը միակ կազմակերպությունն է, որը որոշակի ծառայություններ է մատուցում սկսնակ և գործող բիզնեսների համար: Հարկ է նշել, որ համայնքի ավագանին 2018 թվականին ընդունել է մի շարք որոշումներ, ուղղված մասնավոր հատվածին՝ մասնավորապես  աջակցելու երիտասարդ գործարարներին բիզնես պլանների կազմման գործում, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել հողատարածք կամ շենքային տարածք:

Աղյուսակ 3 Զարգացման ոլորտները (ենթաոլորտներ) և դրանց խնդիրները

(Զարգացող) ոլորտ

(ենթաոլորտներ)

Հիմնականխնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է բիզնեսի աջակցությունը

 

1.Բիզնես ոլորտ

 

Բիզնես դասընթացների բացակայություն

Դոնորկազմակերպությունների բացակայություն

Իրավական կարգավորումների վերաբերյալ բիզնեսի ցածր ոչ պատշաճ տեղեկացվածությունը

2.Զբոսաշրջության ոլորտ

Տուրիստական կազմակերպության բացակայություն, Համայնքի զբոսաշրջության քարտեզների բացակայություն

3.Գյուղատնտեսության որոլտ

Հողերի ոչ միավորված տեղաբաշխում

Նոր գիտելիքների բացակայություն

Գյուղատեխնիկաի սակավություն

 

ՈՒԺԵՂԿՈՂՄ

ԹՈՒՅԼԿՈՂՄ

1.ԹափանցիկՏԻՄ

 

1.Ոչ պաշաճ տեղեկատվություն և թույլ համագործակցություն

2.Համայնքային կայքի և որոշ ինֆորմացիայի հասանելիություն առկայություն

2.Բիզնես միջավայրի բարելավմանն ուղված միջոցների բացակայություն

6.4 Ֆինանսական միջոցների հասանելիություն

Գործող բիզնեսմենները հիմնականում աշխատում են տեղական բանկերի հետ և տեղյակ չեն այլ դոնոր կազմակերպությունների տրամադրվող միջոցներից, իսկ ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրող  չկա: Համայնքում գործող բանկերը և միկրովարկային կազմակերպությունները բավարար են և բոլորը տրամադրում են բիզնես վարկեր տարբեր պայմաններով: Հիմնախնդիրը կայանում է նրանում, որ բիզնեսմենները հիմնականում արդեն չմարված վարկեր ունեն , սակայն չունեն կարողություն դրանք վճարելու և հետևաբար ստանալ նորերը: Բանկերը դժվարությամբ են վարկեր տրամադրում արտադրության ոլորտում գործող կազմակերպություններին և սկսնակ գործարարներին: Հիմնականում բանկերը ֆինանսական միջոցներ են հատկացնում բիզնես պլանի առկայության պարագայում, սական բիզնեսմենները չունեն բավարար տեղեկատվություն և գիտելիքներ այն մշակելու համար:  2018 թվականից կառավարությունը կարող է սուբսիդավորել որոշ բիզնես վարկերի տոկոսադրույքները մինչև 6 %-ի  չափով, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը: Հարկ է նշել որ համայնքի տնտեսական կյանքի և ակտիվության վրա մեծ ազդեցություն ունի բնակչության ստացած արտաքին տրասֆերտները: 2018 թվականին Համայնքի ավագանին որոշում է կայացրել, համայնքի կամավոր խնդիրները լուծելու նպատակով, տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ներկայացված ողջամիտ բիզնես ծրագրերին հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, չնայած, որ համայնքի ֆինանսական միջոցները շատ քիչ են և հնարավորություն չեն տալիս ֆինանսական միջոցներ հատկացնել մասնավոր հատվածին:

Աղյուսակ 4

Հաստատություն/

Դոնոր (ներառյալ՝ բանկեր և այլ վարկային կազմակերպություններ)

Հնարավոր հաճախորդներ/շահառուներ

Նախընտրելի տնտեսական ոլորտներ/գործունեություն

առավելագույն չափ

Պահանջներ

(գրավ և այլն)

 

Բանկեր

 

 

Բիզնես սեկտոր,

անհատներ

Բոլոր ոլորտները

0-150մլն

Մինչև 4 մլն առանց գրավի, գրավ, երաշխավոր

Միկրովարկային կազմակերպություններ

Բիզնես սեկտոր,

անհատներ

Բոլոր ոլորտները

0-100մլն

Երաշխա

վոր

Համայնք

ՀԿ, Բիզնես սեկտոր

Բոլոր ոլորտները

Միչև 1 մլն

 

ՈՒԺԵՂԿՈՂՄ

ԹՈՒՅԼԿՈՂՄ

1.Բավարարքանակով  բանկերիևմիկրովարկայինկազմակերպություններիառկայություն:

1.Բարձր տակոսադրույքների համայնքի բնակիչնրի ֆինանսակամ վիճակի հետ համեմատ

2.Արտաքին տրանսֆերտների հոսքդեպիհամայնք:

2.Տնտեսվարողների բիզնես պլաններ մշակելու գիտելիքների բացակայություն:

 

6.5 Հող և ենթակառուցվածքներ

Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողերը 4514,14 հա է, գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 3425,73 հա, բնակավայրի նշանակության` 602,88 հա, արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների հողերը` 84,62 հա, Էներգետիկայի, տրասպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքի հողերը՝ 19,93հա, հատուկ պահպանվող հողերը` 1,47 հա, անտառային հողերը 44,47 հա, ջրային հողերը՝ 24,95 հա: Համայնքի հողերն և շինությունները հիմնականում սեփականաշնորհվել են: Սակայն, համայնքում առկա է սեփականաշնորհումից հրաժարված հողային տարածքներ, որոնց քանակը և տեղը ճշտվում են համայքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից: 1993 -1994թթ տեղի ունեցած սեփականաշնորհման ժամանակ հողակտորները բաժանել են փոքր մասերի, որոնք անարդյունավետ են գյուղատնտեսությունը զարգացնելու համար և այսօր անհրաժեշտություն է առաջացել ստեղծել սեփականաշնորհված հողերից հրաժարվածների ռեստեր և նպաստել հողերի խոշորացման գործընթացին : Սեփականաշնորհված նախկին գործարանների տարածքները չեն օգտագործվում և անհրաժեշտության դեպքում սեփականատերերի կողմից կարող են տրամադրվել վարաձակալությամբ: Համայնքին պատկանող ազատ շինությունների թիվը  6-ն է, որից երկուսը կիսակառույց  բնակելի շինություններ են,  1-ը կիսակառույց մանկապարտեզ, իսկ 3 -ը  վերանորոգելուց հետո կարող են ծառայել բիզնես նպատակներով: Կա շինությունների պահանջարկ միկրո ձեռնարկությունների և անհատ վաճառողների կողմից, որոնք ցանկանում են աշխատանքային տարածք ընդհանուր հարմարություններով: Հաշվի առնելով այն փաստը, որ համայնքում առկա են բազմաթիվ չշահագործված պետական շինություններ,  համայնքապետարանը կարող է տրամադրել տարածքներ լավագույն բիզնես առաջարկներ ունեցող գործարարներին, որպես աջակցություն միկրո և փոքր բիզնեսներին: Նաև, քաղաքի կենտրոնում կառուցված է եռահարկ շենք, որտեղ կարելի է վարձակալել գրասենյակային տարածքներ: Համայնքապետարան  պլանավորել է վերանորոգել իրեն 2017 թվականից պատկանող  շենքը 1200 մ2, որտեղ կտեղակայվեն քաղաքային գրադարանը, մանկական ստեղծագործական կենտրոնը և գեղարվեստի դպրոցը, իսկ այն շինությունները, որտեղ տեղակայված էին նշված կազմակերպությունները կվերանորոգվեն և կարող են օգտակործվել բիզնես նպատակներով: Քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվում է հողատարածքներ մոտ 200 հա որոնք մնում են անմշակ ոռոգման ջրի բացակայության պատճառով:

Աղյուսակ 5. Մասնավոր հատվածի կարիքները հողի և ենթակառուցվածքների ոլորտում

Մասնավոր հատվածի կարիքները՝ ըստ ենթակառուցվածքների տեսակների

Ոլորտում առկա պայմաններ

Հետագահնարավոր կարիքներ (6 տարվա կտրվածով)

Միկրո ընկերություն կամ անհատ ձեռներեցի աշխատատարածք՝ համատեղ օգտագործման ընդհանուր հարմարություններով կամ առանց դրանց

Բարեկարգ և ոչ բարեկարգ տարածքների առկայություն

Առկա տարածքների բարեկարգում

 

Գրասենյակային տարածք՝ համատեղ օգտագործման ընդհանուր հարմարություններով կամ առանց դրանց

Բարեկարգ և ոչ բարեկարգ տարածքների առկայություն

Առկա տարածքների բարեկարգում

Ձեռնարկությունների ինկուբատոր (< 10 սկսնակ/միկրո ընկերություններ, > 10 սկսնակ/միկրո ընկերություններ)

չկա

 

Ձեռնարկությունների/ արդյունաբերականպարկ

չկա

 

Գիտության/տեխնոլոգիական պարկ

չկա

 

ՈՒԺԵՂ  ԿՈՂՄ

ԹՈՒՅԼ ԿՈՂՄ

1.Գրասենյակային տարածքների առկայություն, վարձակալության հնարավորություն

1.Ոչ բարվոք վիճակում տարածքներ

2.Տնտեսական գործունեույան համար հողերի առկայություն

2.Տարածքների անարդյունավետ օգտագործում

 

6.6 Կարգավորման ինստիտուցիոնալ շրջանակ:

Համայնքում գործում է գնումների գործընթացը կարգավորող հանձնաժողովը, որի նախագահը համայնքի ղեկավարն է: Փաստաթղթաշրջանառության գործընթացը ավտոմատացված է և բաժինների միջև կատարվում է ինտերնետի և ներքին ցանցի միջոցով: Քաղաքացիներին առավեր թափանցիկ և որակյալ սպասարկում տրամադրելու համար անհրաժեշտություն կա անցնելու մեկ պատուհանի սկզբունքով աշխատելու տարբերակին: Նոր բիզնեսի գրանցումը կատարվում է պետական ռեգիստրի գործակալության կողմից, կանոնակարգված է և իրականացվում է 1-2 օրվա ընթացքում: Վերջին 3 տարում, բիզնեսները հիմնականում գոհ են հարկային վարչարարությունից: Տեղական տուրքերի և վարձավճարների չափերի, գովազդային վահանակների, ինչպես նաև օղու և ծխախոտի վաճառքի համար նախատեսված տուրքերի դրույքաչափերից դժգոհություն կա: Գործարարների կարծիքով նշված տուրքերի հաշվարկը մակերեսի հետ կապելը սխալ է և համայնքի տարբեր մասերում դրանք տարբեր պետք է լինեն, այդ առումով անհրաժեշտություն կա տուրքերի չափերը գոտիավորել: Շինթույլտվությունների մասով դժգոհություն կա հասարակական նշանակության հողի վրա նոր շինություններ կառուցելուց, մակերեսի չափերից կախված շինարարական կանոններից և 2 տարվա ընթացքում պարտադիր կառուցելու և ավարտելու ժամկետից, որը ըստ համայնքի քաղաքային տնտեսության բաժնի բավարար չէ շինությունը ավարտին հասցնելու համար: Համայնքում ավագանու որոշմամբ կանոնակարգվել և տեղայնացվել է հանրային սննդի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև առևտրի և ծառայությունների մասին կանոնները հիմքում ունենալով 2004 թվականի ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքը և 1997 թվականին կառավարության հաստատած հանրային սննդի կազմակերպման և իրավակարգադրման կանոնները: Ավագանու որոշումներով կանոնակարգված է նաև բացօթյա առևտրի իրականացման կանոնները և բիսնես սեկտրի կողմից դժգոհություններ և ահազանգեր չկան:

Աղյուսակ 6. Կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակ

Կարգավորման ոլորտի մարտահրավերներ

Բացասական ազդեցության բարձր/ցածր աստիճան

Հիմնական կարգավորող մարմին

Խնդիրները տեղական մակարդակում մեղմելու/բարելավելու հնարավորություն (մանրամասներ)

Տեղականտուրքեր և վարձավճարների չափի ոդոշումներ

Բարձր

Պետական մարմիններ, ՏԻՄ

Անհրաժեշտություն կա տուրքերի չափերը համայնքում գոտիավորել

Շինթույլտվությունների  տրամադրում

Բարձր

Պետական մարմիններ, ՏԻՄ

Զեղչերի տարբերակ կամ գործակից կիրառել

Գնումների և մրցույթների կարգավորում

Բարձր

Պետական մարմիններ, ՏԻՄ

Ստեղծվել է համապատասխան հանձնաժողով

Շինարարություն

բարձր

Պետական մարմիններ

Երկարացնել 2 տարում շինարարությունը ավարտին հասցնելու պահաջը և ավելացնել հասարակական կառուցապատման նպատակով միչև 20քմ սահմանափակումը

 

ՈՒԺԵՂԿՈՂՄ

ԹՈՒՅԼԿՈՂՄ

1.Ավագանուկողմիցընդունվածհանրային առևտրի, սննդի, բացօթյաառևտրի կանոններ:

1.Կանոնակարգումը  կատարվում  է համաձայն ՀՀ

օրենքների և որոշումների:

2.Համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության ավտոմատ և արդյունավետ համակարգի առկայություն:

 

2.Քաղաքացիների սպասարկման գրասենյակի

բացակայություն:

6.7 Հմտություններ և մարդկային կպիտալ, ներառականություն

 Ըստ զբաղվածության Մարտունու տարածքային կենտրոնի տրամադրած տվյալների՝ Մարտունի համայնքում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 398 է, որից կին՝ 279, տղամարդ՝ 119, ընդ որում երիտասարդների թիվը 16-29 տարեկան կազմում է 26%, աշխատանք փնտրող գործազուրկների թիվը 368: Գործազրկությունը կազմում է 6,5% 2017 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել իրենց մասնագիտությունների գծով 110 մարդ: Սակայն մեր հավաքագրած տվյալների համաձայն իրականությունը շատ տարբեր է, ոչ բոլոր գործազուրկներն են գրանցվում զբաղվածության կենտրոնում և համաձայն զբաղվածության վիճակագրության տարեց տարի դրանց թիվը նվազում է: Ըստ մեր հավաքագրած տվյալների` համայնքի գործատուների կողմից պահանջված մասնագիտություններն են դեղագործներ, բուժքույրեր, մատուցողներ, հաշվապահներ, վաճառողներ, տնտեսագետներ, հացթուխներ, խառատներ և որակյալ բանվորներ: Մեր տվյալների համաձայն գործազդկությունը կազմում է 40%, սակայն բոլոր ոլորտներում էլ առկա է աշխատողների կարիք: Պատճառ կարող է հանդիսանալ, գործատուների տված ցածր աշխատավարձը, ոչ ստաբիլ և չկանոնակարգված աշխատանքը:: Գործարարների հետ հանդիպումներից պարզվեց, որ արտադրության և շինարարության ոլորտում որակյալ բանվորների կարիք կա: Համայնքում գործում են 4 կրթական հաստատություն , որոնք տարբեր կադրեր են պատրաստում տնտեսության համար, սակայն կրթության ոլորտի համագործակցությունը համայնքի և գործարարներ հետ թույլ է: Կրթական հաստատությունները, հիմնականում պատրաստվում են այնպիսի կադրեր, որոց պահանջարկը շուկայում շատ ցածր է և տեղին է նշել որ պատրաստված կադրերի որակը բարձր չէ և գործատուների շրջանում հետաքրքրություն և շահագրգռվածություն  չի առաջացնում: Մասնավոր հատվածը աշխատողներին հիմնականում ընտրում է իր մտերիմ ծանոթ բարեկամների շրջանակից և որոնք աշխատանքային հմտություններ և կարողություններ են ձեռք բերում գործատուի շնորհիվ պրակտիկ աշխատանքի մեջ ներգրավվելով:  Զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացնում է որոշ կրթական ծրագրեր ուղղված անմրցունակ անձանց աշխատաքի փորձ ձեռք բերելուն և գործազուրկների ունակությունների և կարողությունների զարգացման համար, սակայն այս ծրագրերը իրականացվել են հիմնականում  հիվանդանոցների և պետական հատվածի հետ, որովհետև գործատուները շահագրգռված չեն նման ծրագրերին մասնակցելու: Զբաղվածության կենտրոնի կողմից կազմակերպվում են նաև աշխատանքի տոնավաճառ ծրագիրը, որի նպատակն է գործատուին և աշխատանք փնտրողին կապել միմյանց հետ, սակայն նմանատիպ ծրագրերը ունեն ցածր արդյունավետություն և աշխատուժի առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը չեն վերացնում:  Նաև իրականացվել է որոշ ծրագրեր ՓՄՁ ԶԱԿ ի հետ ուղղված բիզնես ծրագրերի կազմանը, սակայն այս ամենը տեղի է ունենում առանց համայնքի մասնակցության և համագործակցության:

Աղյուսակ 7ա.  Որակավորված աշխատուժի շուկայում առկա  իրավիճակը

Ոլորտ

(Համաձայն Աղյուսակ 1-ի)

Ընթացիկ վիճակը

որակավորված աշխատուժի շուկայում (օր՝ զգալի/որոշակի պակաս/անհամապատասխանություն/պահանջարկի գերազանցում)

Կանխատեսվող իրավիճակն ապագայում

(օր՝ զգալի/որոշակի պակաս/անհամապատասխանություն/պահանջարկի գերազանցում)

Գործողությունների հնարավոր ուղղությունները

Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն

Զգալի պակաս

պակաս

Մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Արդյունա

բերություն

 

Որոշակի պակաս

պակաս

Մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Շինարարություն

 

Որոշակի պակաս

պակաս

Մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Տրանսպորտ և կապ

Պահանջարկի գերազանցում

պակաս

 

Կացությունև հանրային սնուդ

Որոշակի պակաս

պակաս

 

ֆինանսական

Որոշակի պակաս

Պակաս

 

կրթություն

Որոշակի ավելցուկ

Որոշակի ավելցուկ

 

 

Աղյուսակ 7բ  Պահանջվող հմտությունների և զբաղվածության հնարավորությունների  միջև հավասարակշռության   ապահովումը տեղական մակարդակում. համակարգային վերլուծություն

Աշխատանքի ներկայիսմեթոդների առավելությունը

Կարևորության

աստիճանը

 (1-5)

Աշխատանքի առկա մեթոդների թերությունները

Կարևորության

աստիճանը

 (1-5)

Կրթական հաստատությունների առկայություն

5

Մասսնագիտական կրթություն ստացածների ցածր որակ

5

Զբաղվածության տարածքային կենտրոնի առկայություն:

5

Իրականացրած ծրագրերի անարդյունավետություն

5

Աշխատանքի տոնավաճառների և մասնագիտական դասընթացների կազմակերպում:

5

Համագործակցության բացակայություն մասնավոր հատվածի, տիմ-ի, կրթական հաստատությունների միջև:

5

 

Աշխատանքի բարելավման հնարավոր ուղիներ

Համագործակցությանհաստատումմասնավորհատվածի, կրթությանոլորտի, զբաղվածությանկենտրոնի, ՏԻՄ-իմիջև:

Համայնքապետին կից որակավորված ախատուժի տեղական համագործակցության խորհուրդի ստեղծում:

Անհրաժեշտ որակավորման դասընթացների կազմակերպում հաշվի առնելով մասնավոր հատվածի տեսակետները և պահանջը:

6.8  Արտաքին դիրքավորում և մարքետինգ

    Մարտունի համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի կենտրոնական հատվածում Սևանա լճի հարավային ափին,  1905-2020 մետր բարձրության վրա, հարավից շրջապատված է գեղամա լեռներով և խաչմերուկ է համարվում Սյունիքից և Արցախից եկող ճանապարհների համար: Մարտունիով է անցնում ամենակարճ միջպետական նշանակության  ճանապարհը դեպի տուրիստական գոտիներ` Գորիս ու Դիլիջան։ Մարտունի համայնքի վարչական սահմաններում բազմաթիվ են բնության ու պատմության անկրկնելի հուշարձանները, որոնք ունեն անվիճելի գրավչություններ գյուղական, պատմամշակույթային,  արկածային և այլ տեսակի տուրիզմ զարգացնելու տեսանկյունից: Այցելուների համար շատ գրավիչ և անկրկնելի է համայնքին բնորոշ  ազգային ճաշատեսակները,  մաքուր օդն ու ջուրը, հիասքանչ բնությունը: Քաղաքի և լճի միջև ձգվում է անտառային շերտը իր հանգստյան գոտիներով: Գործում է նաև 1886 թվականին կառուցված եկեղեցին: ՏԻՄ-ը նպատակաուղղված և համակարգված ռազմավարություն է մշակել  համայնքն համախմբելու, մասնավոր հատվածին աջակցելու նպատակով: 2017 թվականին բարեկարգվել է քաղաքային լողափը որտեղ ամռան ամիսներին կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, սակայն այնտեղ բացակայում են ենթակառույցները հագիստը անցկացնելու համար:  հատկապես տպավորիչ են Մարտունու օր և Վարդավառ տոնախմբությունները, որին մասնակցում են 16 գյուղական համայնքները, հանրապետության տարբեր մասերում և արտերկրում բնակվող հայրենակիցները, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց թիվը գնալով ավելանում է:  Համայնքի կառավարման մարմինը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, միտված է մշակելու, նախագծելու իր համայնքի դրական և բիզնեսին աջակցող մարքեթինգային ռազմավարությունը՝ գիտակցելով համայնքում բնակվելու, աշխատելու, այցելելու և հնարավոր ներդրումներ կատարելու նշանակությունը: Այսօր համայնքում կատարվող գրեթե բոլոր աշխատանքներում ՏԻՄ-ի կողքին կանգնում են տեղի և դրսի գործարարները՝ հայնտելով իրենց վստահությունն ու համագործակցելու պատրաստակամությունը: Համայնքը չունի մշակված բրենդ և կարգախոս, համայնքի մարքեթինգի և արտաքին դիրքավորման ռազմավարություն, ինչպես նաև չեն իրականացվում համայնքի գովազդման մարքեթինգային արշավներ։ 

Աղյուսակ 8 Համայնքի ընկալումը բնակիչների կողմից

Արտաքին կերպարի դրական կողմերը

Կարևորության աստիճանը (1-5)

Արտաքին կերպարի բացասական կողմերը

Կարևորության աստիճանը (1-5)

Համայնքը գտնվում է միջպետական նշանակության ճանապարհների խաչմերուկում

5

Լճի ափերը ճահճացած են

5

Համայնքը գտնվում է Սևանա լճի ափին

5

Հյուրանոցները անբարեկարգ վիճակ

5

Մաքուր օդ և ջուր

 

5

Փողոցների անբարեկարգ վիճակ

5

Անտառային տարածքների առկայություն

 

5

Տուրիստական կազմակերպության բացակայություն

5

Հնարավոր գործողություններ, որոնք կարելի է հեշտությամբ իրագործել

Պատասխանատու

Մշակել համայնքիարտաքինտեսքի և մարքեթինգի պլան

ՏԻՄ

Աջակցել մասնավոր հատվածինշուկաներիփնտրտուքիգործում

ՏԻՄ

Օգտագործելքույրքաղաքներիհետ համագործա-

Կցելու հնարավորությունը

ՏԻՄ

7.  SWOT վերլուծություն

ՈՒԺԵՂԿՈՂՄ

ԹՈՒՅԼ ԿՈՂՄ

·         Համայնքի բնակլիմայական պայմանների (մաքուր օդ և ջուր, անտառներ և կանաչապատ տարարծքները, արևային օրերի մեծ  քանակ) շնորհիվ բարենպաստ

հնարավորություն է գյուղատնտեսութան ևէկոտուրիզմի, ագրոտուրիզմի   զարգացման համար:

·         Համայնքը գտնվում է Սևանա լծի ափին, միջպետական նշանակության ճանապարհների խաչմերուկում, որը տալիս է հնարավորություն զարգացնել տուրիզմը:

·         Համայնքում կան կրթական հաստատություններ և անցկացվում են  աշխատանքային տոնավաճառների և մասնագիտական դասընթացներ:

·         Առկա են ազատ արտադրական տարածքներ, օֆիսային տարածքնոր որոնք ներդրումների առկայության դեպքում կարող են բերել զգալի տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման:

·         Առկա են բանկային, վարկային և ապահովագրական ընկերություններ:

·         Համայնքապետարանի արդյունավետ աշխատանքային մեխանիզմ:

 

·         Բացակայում են մեծ նշանակություն ունեցող կառույցներ (քաղաքացիների սպասարկման գրասենյակ, զբոսաշրջիկությամբ զբաղող կազմակերպություն, գրավատուն) :

·         Համայնքում թույլ է համագործակցությունը ՏԻՄ-ի ,մասնավոր հատվածի, կրթական համակարգի և արտաքին համայնքների հետ, որը դժվարացնում է արդյունավետ աշխատանքը ամբողջ համայնքում:

·         Համայնքում կա գործազրկության բարձր մակարդակ, ֆինանսական ռեսուրսների սակավություն, որը հանգեցնում է բարձր արտագաղթի ցուցանիշների հատկապես` երիտասադության շրջանակներում:

·         Թույլ զարգացած գյուղատնտեսություն

·         Անհրաժեշտ ենթակառուցվածքների, հյուրանոցների, փողոցների և լճափնյա տարածքների անբարեկարգ վիճակ:

·         Կարիք կա ժամանակակից մոտեցումների և  լուծումների շուրջ  դասընթացներ կազմակերպել տարբեր ոլորտներում

Հնարավորություններ

Սպառնալիքներ

·         Արտասահմանում բնակվող մեցահարուստների մեծ քանակ, որը բարձրացնում է ներդրումների հավանականությունը համայնքում:

·         Համագործակցությունը քույր համայնքների,հանրապետության այլ համայնքների հետ և ներքին ենթակառուցվածքների հետ որը կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը:

·         Եվրոմիության ծրագրերին մասնակցությունը

·         Համայնքով անցնող զբոսաշրջիկների մեծ հոսք,որը ունի աճի պոտենցյալ:

·         Քաղաքական ազդեցություններ

·         Նոր տեխնոլոգիանների զարգացումից հետ մնալը

·         Արտաքին ներդրողների բացակայություն

·         Համայնքում որակյալ աշխատուժի պակաս

·         Երիտասարդների արտագաղթ

·         Առկա պատերազմական վտանգը

8.Տեսլական և նպատակներ

Մարտունի համայնքը միջազգային տուրիզմի և ներդրումների համար գրավիչ վայր է, որը ունի բարձր կենսամակարդակ: Մասնավոր հատվածի հետ սերտ հսմագործակցության արդյունքում Մարտունի համայնքը ապրում է տնտեսական զարգացում` առաջարկելով բարենպաստ պայմաններ գործարարության համար:

Նպատակ 1Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ պայմանների և աջակցման մեխանիզմների ստեղծում

Նպատակ 2Նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը և ենթակառույցների ստեղծմանը

Նպատակ 3Գյուղատնտեսության արտադրանքի աճ՝ բարելավելով գյուղատնտեսական ենթակառուցվածքները

 


9  Գործողությունների  Ծրագիր

Աղյուսակ 9

Հիմնասյուններ

 

Գլխավոր նպատակներ

Գործողություններ/

Նախագծերի

գաղափարներ

Տևողություն

(Սկիզբ  /ավարտ)

Ներգրավված

Գործընկերներ

Գնահատ

ված

Ծախսեր

Մոնիտորինգի ցուցանիշներ/ Կարճաժամկետ արդյունքների ցուցիչներ և թիրախներ

Արդյունքներ/

Վերջնարդյունքի ցուցիչներ և թիրախներ

1.Հող և ենթակառուցվածքներ:

 

2.Հմտություններ և  մարդկային կապիտալի ներառականություն

 

1. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ պայմանների և աջակցման մեխանիզմների ստեղծում

 

 

 

1.1 Ստեղծել համայնքի հողատեսքերի,ձեռնարկությունների, ազատ տարածքների շտեմարան:

01/01/2019

01/12/2020

Համայնքապետարան

1000  

563000դ

1.     Շտեմարանի առկայություն

2.    Համայնքի 80% տարածքների և ձեռնարկությունների մասին տեղեկատվություն

1.     2 ներդրումային ծրագրեր ընթացքում են

 

2.     Համայնքա

     պետարանի ծառայություններից օգտվողների բավարարվա

ծության աճ

 

1.2 Ներդրողներ ներգրավելու նպատակով տեղական ներդրումային համաժողով՝ թիրախավորելով արտերկրում բնակվող գործարար համաքաղաքացիներին

01/02/2019

01/12/2020

Համայնքապետարան, մասնավոր հատված

1000  

563000դ

1.     Իրականացված  ներդրումային համաժողով

2.     համաժողովին առնվազն 20 մասնակից

3.    Առնվազն 3 կնքված հուշագիր հնարավոր ներդրումային ծրագրերի վարաբերյալ  

1.3 «Մեկ պատուհանի» սպասարկման անցնելու ուսումնասիրություն և իրագործում։

01/01/2019

01/12/2020

 

10000  

5630000դ

1.     Իրագործման պլան և նույնականաց

ված ֆինանսավոր

ման աղբյուր

2.     Ներդրված «մեկ պատուհանի» սպասրակման համակարգ

1.Արտաքին դիրքավորում և մարքեթինգ:

 

2. Հող և ենթակառուցվածքներ

2.Նպաստել համայնքում տուրիզմի  զարգացմանը և ենթակառույցների ստեղծմանը

 

 

 

2.1 Համայնքի մարքեթինգային և արտաքին դիրքավորման ռազմավարական պլանի մշակում:

01/01/2019

01/06/2020

Համայնք ,

դոնոր կազմակերպություն

 

 

6000  

3367800դ

 

 

 

 

 

 

1.     Ռազմավարական պլանի առկայություն։

2.     Հաստատված գործողություների ծրագիր և ֆինանսավորման աղբյուրներ

1.     Համայնք այցելող զբոսաշրջիկների թվաքանակի ավելացում 20 տոկոսով։

 

2.     Հանրային լողափում գործող առնվազն 4 նոր բիզնեսներ

 

3.    Համայնքի մասին տեղեկատվության, իրազեկության բարձրացում

 

2.2 Մարտունի համայնքում հանրային լողափի ենթակառուցվածքի ստեղծում։

01/03/2019

01/06/2020

Համայնք, դոնոր կազմակերպություններ

 

20 000 

11260000դ

 

 

 

 

1.     Նոր հանրային լողափի առկայություն։

2.     լողափում ծառայություններ մատուցող 4 բիզնեսներ

2.3Համայնքի տուրիստական վայրերի նույնականացում, համայնքի մասին լուսաբանող  բուկլետի և տեսահոլովակների ստեղծում

01/01/2019

01/12/2020

Համայնք, դոնոր կազմակերպություններ

10 000   

5630000դ

 

 

 

1.     Մշակված և տպագրված  բուկլետ՝ համայնքում գործող զբոսաշրջային և տեսարժան վայրերի մասին տեղեկատվութ

յամբ

2.     Պատրաստ

ված և հեռարձակ

ված 3 տեսահոլո

վակներ

2.4 Հեծյալ տուրիզմի, մարզային կենտրոնի ստեղծում

 

01/01/2019

01/06/2020

Համայնքապետարան,

Մասնավոր ընկերություն,

Մարզպե

տարան,

կառավարու

թյուն։

 

100 000   

56300000դ

 

1.     Գործող հեծյալ տուրիզմի կենտրոն՝      8 ձիերով

2.     Ձբոսաշրջիկներին մատուցվող մշակված ծառայություն

ներ

2.5 Համայնքի ազգագրական փառատոնի կազմակերպում

01/01/2019

01/06/2020

Համայնքա

պետարան,

մարզպե

տարան,

կառավարու

թյուն։

մասնավոր հատված

 

6000  

3367800դ

1.     Մշակված և իրականացված մեկ փառատոն

2.     Համայնքից փառատոնին մասնակցած արտադրողների քանակ

3.    Փառատոն այցելած զբոսաշրջիկների քանակ

1 ֆինանսական միջոցների հասա

նելիություն

2.Հող և ենթակառուց

վածքներ

3.Գյուղատնտեսության արտադրանքի աճ՝ բարելավելով գյուղատնտեսական ենթակառուցվածքները

3.1  Ինքնահոս ոռոգման ցանցի ընդլայնում։

 

 

 

 

 

 

01/02/2019

01/11/2020

Համայնքապետարան,

Դոնոր կազմակերպություն

100 000  

56300000դ

1.     2 կմ նոր կառուցված կամ հիմնանորոգ

ված ոռոգման ցանց

2.     Ոռոգելի դարձած 40 հա հողատարածք

 

 

 

1.     Անասնագլխաքանակի 10 տոկոս աճ

2.     Ցանկատարածությունների 15 տոկոս աճ

3.    Գյուղատնտեսական մթերքի արտադրության 10 տոկոս աճ

3.2 Համայնքի խոտհարքեր և արոտավայրեր տանող գրունտային ճանապարհների հարթեցման աշխատանքների իրականացում։

01/03/2019

01/10/2019

և

01/03/2020

01/10/2020

 

Համայնքապետարան

 

3000  

1689000դ

1.     Տարեկան 7 կմ բարեկարգված գրունտային ճանապարհներ

 3.3 Գյուղատնտեսության աջակցման պետական ծրագրերի մասին սեմինարների շարքի կազմակերպում և աջակցություն տնտեսություններին հայտերի պատրաստման և ներկայացման հարցերում

 

01/03/2019

01/06/2020

Համայնքապետարան, մասնավոր հատված

1000  

563000դ

1. Առնվազն 3 կազմակերպված սեմինարներ

2.Սեմինարների մասնակիցների քանակ

3.Դիմորդների  քանակ տնտեսություննեւն հայտերի պատրաստման և ներկայացման հարցերում

 

10 Ֆինանսական սխեմա   Աղյուսակ 10

Միջոցառումներ

Գնահատ

ված

ծախսեր

Ֆինանսավորման աղբյուր

Ֆինան

սա

Վորման

պակաս

նշումներ

Տեղա

կան

բյուջե

 

Պետա

կան

Ռեգիոնալ

բյուջեներ

Ձեռնար

կություններ

Դոնոր

ներ

 

1.1 Ստեղծել համայնքի հողատեսքերի, ձեռնարկությունների, ազատ տարածքների շտեմարան:

1000  

563 000 դրամ

1000

 

 

 

 

 

1.2 Ներդրողներ ներգրավելու նպատակով տեղական ներդրումային համաժողով՝ թիրախավորելով արտերկրում բնակվող գործարար համաքաղաքացիներին

1000 

563 000 դրամ

1000

 

 

 

 

 

1.3 «Մեկ պատուհանի» սպասարկման անցնելու ուսումնասիրություն և իրագործում։

10 000  

5 630000դր

1000

 

 

8000

8000  

 

2.1 Համայնքի մարքեթինգային և արտաքին դիրքավորման ռազմավարական պլանի մշակում:

6000  

3 367800 դր

500

 

 

5500

 

 

2.2  Մարտունի համայնքում հանրային լողափի ենթակառուցվածքի ստեղծում։

20000

11 260000 դր

2000

 

 

18000

18000

 

2.3 Համայնքի տուրիստական վայրերի նույնականացում, համայնքի մասին լուսաբանող  բուկլետի և տեսահոլովակների ստեղծում

10 000   

5 630000 դր

2000

 

 

8000

8000  

 

2.4 Հեծյալ տուրիզմի, մարզային կենտրոնի ստեղծում

100 000  

56 300000 դր

50000

 

 

50000

50000  

 

2.5 Համայնքի ազգագրական փառատոնի կազմակերպում

6000

3 367800 դր

1000

 

 

5000

5000  

 

3.1  Ինքնահոս ոռոգման ցանցի ընդլայնում։

100000

56 300000 դր

10000

 

 

90000

90000

 

3.2 Համայնքի խոտհարքեր և արոտավայրեր տանող գրունտային ճանապարհների հարթեցման աշխատանքների իրականացում։

3000  

1 689000 դր

3000

 

 

 

 

 

 3.3 Գյուղատնտեսության աջակցման պետական ծրագրերի մասին սեմինարների շարքի կազմակերպում և աջակցություն տնտեսություններին հայտերի պատրաստման և ներկայացման հարցերում

1000

563 000 դր

 

1000

 

 

 

 

 

  11 Վերահսկողության  մեխանիզմներ

Այն հանգամանքը, որ Մարտունի համայնքը առաջին անգամ է իրականացնում տնտեսության զարգացմանը ուղղված գործընթաց ապա անչափ կարևոր է վերահսկելու մեխանիզմները, որոնք մեծ նշանակություն կունենան ինչպես պլանի իրագործման որակի համար, այնպես էլ համայնքի կարողությունները գնահատելու տեսանկյունից: Գործընկերությունը  պլանի իրականացման փուլում կշարունակի հանդիպումները 3 ամիսը մեկ պարբերականությամբ և գործընկերության կողմից ստեղծված  փոքրաթիվ մոնիտորինգի հանձնաժողովը պարբերաբար կվերահսկի գործողությունների կատարման ընթացքը`  վերհանելով պլանի իրագործման ընդհանուր տեմպը, վիճակը տվյալ պահի դրությամբ, փաստացի իրագործված գործողությունների տոկոսը, փաստացի հատկացված ֆինանսական միջոցները և այն տարեվերջին կներկայացնի համայնքի ավագանու քննարկմանը: Պլանի իրականացմանը զուգահեռ կկատարվեն տարբեր եզրահանգումներ և ճշգրտումներ , ձեռք կբերվի մեծ փորձ ինչը հնարավորություն կընձեռնի նոր ծրագրերի իրականացման համար: Նաև պլանի իրականացման պատասխանատուն պարբերաբար 6 ամիսը մեկ հաշվետվություններ կներկայացնի  ՀՀՏԶ քարտուղարություն պլանի իրականացման ընթացքի վերաբերյալ:

      Աղյուսակ 11  Աղյուսակ 9-ում  ներկայացված գործողությունների ներքին մոնիթորինգի պլան

Գործողություններ/

Նախագծերի գաղափարներ

Տևողություն

Սկիզբ/ավարտ

Ակնկալվող արդյունքներ

1-6 ամիսներ

Ակնկալող

 Արդյունքներ

6-12 ամիսներ

Ակնկալող

Արդյունքներ

12-18 ամիսներ

Ակնկալող

Արդյունքներ

18-24 ամիսներ

1.1Ստեղծել համայնքի հողատեսքերի, ձեռնարկություն

ների, ազատ տարածքների շտեմարան:

01/01/2019

01/12/2020

Համագործակցության արդյունքում ընտրվել են համայնքի հողատեսքերի և ձեռնարկությունների ազատ տարածքներ

Հավաքագրվել է հիմնական ինֆորմացիան հողատեսքերի և ձեռնարկությունների  մակերեսի, գտնվելու վայրիև գործունեության մասին

Ամբողջ ինֆորմացիան ձևակերպվել է ավելացվել Մարտունի համայնքի պաշտոնական կայքում

Շտեմարանի

 քանակ տպագրվել է և տեղաբաշխվել Մարտունու քաղաքապետարանում

1.2 Ներդրողներ ներգրավելու նպատակով տեղական ներդրումային համաժողով՝ թիրախելով արտերկրում բնակվող գործարար համաքաղաքացի

ներին

01/02/2019

01/12/2020

Ստեղծվել են նյութեր և ներդրողներ ներգրավելու ռազմավարություն

Ընտրվել և հրավիրվել են արտերկրում ապրող գործարար համաքաղաքացիներ

Իրականացվել է առնվազն մեկ ներդրումային համաժողով առնվազն 20 մասնակիցներով,  երեք կնքված ներդրումային հուշագրերով

Իրականացվել է առնվազն մեկ ներդրումային համաժողով առնվազն    20 մասնակիցներով,

երկու կնքված ներդրումային հուշագրերով

Մեկնարվել են երկու ներդրումային ծրագրեր

1.3 «Մեկ պատուհանի» սպասարկման անցնելու ուսումնասիրություն և իրագործում։

01/01/2019

01/12/2020

Ֆինանսական աղբյուրներ ներգրավելու ռազմավարություն և  իրագործման պլանի ստեղծում

 

Առկա ֆինանսավորման աղբյուր և աշխատանքների մեկնարկ

     

 «մեկ պատուհանի» սպասրակման համակարգի առկայություն

 

2.1 Համայնքի մարքեթինգային և արտաքին դիրքավորման ռազմավարական պլանի մշակում:

01/01/2019

01/06/2020

Ռազմավարական Պլանի մշակման մեկնարկ և թիմի ստեղծում:

Ֆինանսական աղբյուրներ ներգրավելու ռազմավարության մշակում և փնտրտուքներ:

Հաստատված գործողությունների ծրագիր և առկա ֆինանսավորման աղբյուր

Ամբողջական ռազնավարական պլանի առկայություն և գործողություններ մեկնարկ

 

2.2 Մարտունի համայնքում հանրային լողափի ենթակառուցվածքիստեղծում։

01/03/2019

01/06/2020

Ֆինանսական այբյուրներ ներգրավելու ռազմավարության

ձևավորում և փնտրտուքներ

 

Ամբողջական գործողությունների պլանի առկայություն և մեկնարկ

Ֆինանսավորման այբյուրի առկայություն

Կնքված պայմանագրրեր առնվազն չորս բիզնեսների հետ

 

 Հանրային լողափի         առկայություն և, առնվազն չորս գործող բիզնեսներ

2.3

Համայնքի տուրիստական վայրերի նույնականացում, համայնքի մասին լուսաբանող  բուկլետի և տեսահոլովակների ստեղծում

01/01/2019

01/12/2020

Ֆինանսական աղբյուրներ ներգրավելու ռազմավարության

ձևավորում և փնտրտուքներ

 

Ֆինանսավորման աղբյուրի առկայություն

Թիմի և մասնագետների ներգրավվածություն

Ըստ համայնքի մարքեթինգային և արտաքին դիրքավորման ռազմավարական պլանի, համայնքի մասին լուսաբանող 100 բուկլետների և  երեք տեսահոլովակների ստեղծում

 Տեսահոլովակները գովազդվել է մարզային և տեղական  ալիքներով;

 Բուկլետները տեղաբաշխվել ,,,,

2.4 Հեծյալ տուրիզմի, մարզային կենտրոնի ստեղծում

 

01/01/2019

01/06/2020

Ֆինանսական աղբյուրներ ներգրավելու ռազմավարության

ձևավորում և փնտրտուքներ

Կենտրոնի տարածքի փնտրտուքներ և ձեռքբերում

Զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների պլանավորում

 

Ֆինանսավորման աղբյուրի առկայություն

Կենտրոնի ծառայութունների համար անհրաժեշտ իրերի ձեռքբերում

Առնվազն տաս ձիերի ձեռք բերում

,,,հոգի անձնակազմի առկայուեթյուն

Հեծյալ տուրիզմի, մարզային կենտրոնի առկայություն՝ տաս ձիերով

Զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների առկայություն

 

 

2.5  Համայնքի ազգագրական փառատոնի կազմակերպում

01/01/2019

01/06/2020

Մշակվել և մեկնարկվել է փառատոննի կազմակերպչական աշխատանքները

Փառատոնն լուսաբանող գործողություններ

 Հրավիրվել են արտադրողներ 

Իրականացված առնվազն մեկ փառատոն, 200 մասնակիցներ

 

3.1Ինքնահոս ոռոգման ցանցի ընդլայնում։

01/02/2019

01/11/2020

Ֆինանսական աղբյուրներ ներգրավելու ռազմավարության

ձևավորում և որոնումներ

Երեք կմ ոռոգման ցանցի տարածքի որոնումներ

 

Ֆինանսավորման աղբյուրի առկայություն

Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկ

 

Ոռոգելի դարձած հիսուն հա հողատարածք

Նոր ինքնահոս ոռոգման ցանցի առկայություն

3.2 Համայնքի խոտհարքեր և արոտավայրեր տանող գրունտային ճանապարհների հարթեցման աշխատանքների իրականացում։

01/03/2019

01/10/2019

և

01/03/2020

01/10/2020

 

Ճանապարհների քանդված հատվածների քարտեզագրում, ֆինանսական միջոցի առկայություն

 

 

Ճանապարհների բարեկարգման աշխատանքների մեկնարկ

7 կմ բարեկարգված գրունտային ճանապարհներ

Ճանապարհների քանդված հատվածների քարտեզագրում, ֆինանսական միջոցի առկայություն

 

Ճանապարհների բարեկարգման աշխատանքների մեկնարկ

7 կմ բարեկարգված գրունտային ճանապարհներ

3.3 Գյուղատնտեսության աջակցման պետական ծրագրերի մասին սեմինարների շարքի կազմակերպում և աջակցություն տնտեսություններին հայտերի պատրաստման և ներկայացման հարցերում

01/03/2019

01/06/2020

Սեմինարների կազմակերպչական աշխատանքների մեկնարկ

 

Տնտեսություններին հայտերի ներկայացման պատրաստման ընթացիկ օգնության համար պատրաստություններ

Առնվազն ,2 կազմակերպված սեմինարներ

աջակցություն ստացած տնտեսություննեւի քանակ, հայտերի պատրաստման և ներկայացման հարցերում

Առնվազն  2 կազմակերպված սեմինարներ

աջակցություն ստացած տնտեսություննեւի քանակ, հայտերի պատրաստման և ներկայացման հարցերում

 

Ժամանակահատված09/01/2019 - 31/12/2020
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(102.36 Կբ)
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner