Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.09.25 Մշտադիտարկում դպրոցների շինհրապարակներում (տեսանյութ)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում է անցկացրել Ն. Գետաշենի, Մադինայի և Լեռնակերտի դպրոցների շինհրապարակներում։ 
Դիտել տեսանյութը 

12.09.25 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Տեղեկացվում է Մարտունի համայնքի ազգաբնակչությանը, որ մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/), որի միջոցով քաղաքացիները կկարողանան իրենց նախընտրած համայնքապետարանին կամ ՀՀ ՏԿԵ նախարարությանը ներկայացնել տվյալ համայնքի տարածքում արձանագրված տարաբնույթ խնդիրները։  Նշյալ էլեկտրոնային գործիքների ստեղծման նպատակը տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ընդլայնումն է, այդպիսով նաև՝ ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Ձեր կողմից նկատելի տարաբնույթ խնդիրները համայնքներին իրազեկելու և դրանց արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով կարող եք մուտք գործել (https://teselem.am/) հարթակ, ցանկից ընտրել ձեր նախընտրած համայնքը և այնտեղ գրանցել ձեր հաղորդագրությունը։
11.09.25 Մշտադիտարկում շինհրապարակներում (տեսահոլովակ)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում է անցկացրել Մարտունի համայնքի շինհրապարակներում՝ հետևել Ներքին Գետաշենում ընթացող ասֆալտապատման և Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում կոյագծերի արդիականացման աշխատանքներին։  Դիտել տեսահոլովակը 

10.09.25 Ասֆալտապատում Ներքին Գետաշենում (տեսանյութ)

Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում ընթանում են ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող շուրջ 3,3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի աշխատանքները։ 
Սկսվել է ասֆալտապատման փուլը։  Դիտել տեսանյութը

09.09.25 Հանրային ծանուցում աղբահեռացման վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն շարունակում է համայնքներում տեղադրել նոր թափոնամաններ՝ մաքուր և առողջ միջավայր ապահովելու համար։ Ցավոք, արդեն արձանագրվել են դեպքեր, երբ թափոնամանները վնասվել են։   Շուտով այս ծառայությունները հասանելի կդառնան նաև Մարտունի խոշորացված համայնքում։   Հայտնում ենք, որ թափոնամանների վնասումը համարվում է գույքի վնասում, որը ենթակա է վարչական և քրեական պատասխանատվության։   Հորդորում ենք յուրաքանչյուրին խնամքով վերաբերվել շուտով տեղադրվող թափոնամաններին, քանի որ դրանք ծառայելու են մեզ բոլորիս՝ մաքուր բակերի, անվտանգ միջավայրի և մեր երեխաների առողջ ապագայի համար։  Մաքուր միջավայրը սկսվում է պատասխանատու ... Մանրամասն
07.09.25 Հիմնանորոգվում է Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային ճանապարհը
Լեռնակերտի նոր կառուցվող դպրոցից մինչև Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին տանող ճանապարհը հիմնանորոգվում է․․․ ՆՈՐ դպրոց, ՆՈՐ ճանապարհ, ՆՈՐ եկեղեցի․․․    Շուտով մենք կանցնենք այստեղով՝ բավականին լայնացրած, ջրահեռացում ունեցող, հարթ ու ասֆալտապատ այս ճանապարհով, վերանորոգվող կամրջի վրայով․ Արդեն լիարժեք կերպով կհիանանք գեղագիտական տեսարաններով, հայրենի բնաշխարհի դյութիչ գույներով, և չեն շեղի մեր միտքն այլևս ճանապարհի խորը փոսերը, մեծ քարերը, աղմուկն ու փոշին։ ⛰ Սա նաև Արմաղան լեռ ու Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող ճանապարհն է՝ զբոսաշրջային ուղու հատված։  ℹ️ Ծրագրի անվանում՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ-Մադինա բնակավայրերի ... Մանրամասն
05.09.25 Փրկարարներն արժանացան շնորհակալագրերի
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն այսօր հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի ՊԺԿ փ/ծ մայոր Սևակ Սահակյանին և ջոկատի ծառայողներին։  
Փրկարարի օրվա կապակցությամբ՝ համայնքի ղեկավարը ողջունեց և դրվատանքի խոսքեր ուղղեց ջոկատի ներկայացուցիչներին, ընդգծեց նրանց կատարած գերբարդ աշխատանքն ու կյանքեր փրկելու կարևոր առաքելությունը, ինչպես նաև 11 ծառայողների արժանացրեց շնորհակալագրերի։
04.09.25 Այսօր Փրկարարի օրն է

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է։ Ամեն արտակարգ իրավիճակում մարդկային ճակատագիր է՝ ցավ, վախ, հույս։ Նման պայմաններում, բացի փրկարարի մասնագիտական հմտություններից` առաջնային է նաև կարեկցանքը, որը մղում է նրան` օգնության ձեռք մեկնելու վտանգի մեջ հայտնված մարդուն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner