Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Զոլաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 6 - Դեկտեմբեր 4
«Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 5 - Դեկտեմբեր 3
«Զոլաքարի մանկապարտեզ», «Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 4 - 21
«Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Մադինայի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 4 - 21
«Վաղաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Հոկտեմբեր 31 - Նոյեմբեր 28
Աճուրդի հայտարարություն
2025,Հոկտեմբեր 29 - Նոյեմբեր 26
«Երանոսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Հոկտեմբեր 20 - Նոյեմբեր 15
Վարձակալությամբ չտրամադրված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վերաբերյալ
2025,Փետրվար 24 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022,Մարտ 4 - 2029,Մարտ 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.11.25 Վճարումների հնարավորություն POS տերմինալների միջոցով

Հաշվի առնելով անշարժ գույքի հարկի գծով վճարումների քանակային աճը՝ համայնքապետարաններում և բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում գործում են POS տերմինալներ, որոնցով հնարավոր է կատարել վճարումներ՝ համեմատաբար ցածր միջնորդավճարով։

11.11.25 Երանոսի կիթառահարները նկարահանվել են «Կտոր մը երկինք» տեսահոլովակում
Երանոսի մշակույթի կենտրոնի կիթառահարների խմբի սաների մասնակցությամբ պատրաստվել է գունեղ ու լիրիկական տեսահոլովակ` աշնանային հոգեհմա տեսարաններով լի։ Մանսուրյանական հանրահայտ մեղեդին նոր շունչ է ստացել կիթառի նուրբ ելևէջների շնորհիվ։  Կիթառի ուսուցչուհի` Գոհար Քոչարյան։   Դիտել տեսահոլովակը
10.11.25 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը ՏԻՄ-ի օրվա կապակցությամբ
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմնի օրվա կապակցությամբ․ -Հարգելի՛ գործընկերներ, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։ Ձեր ամենօրյա հետևողական, երբեմն անտեսանելի, բայց անչափ կարևոր աշխատանքն է, որ ապահովում է Մարտունի համայնքի կայուն զարգացումը, բնակիչների կյանքի որակի բարձրացումը և վստահության ամրապնդումը իշխանության ու հասարակության միջև։ Դուք եք այն օղակը, որի միջոցով մարդը զգում է պետության ներկայությունն իր ամենօրյա կյանքում։ Տեղական ինքնակառավարման համակարգը մեր պետականության հիմքերից մեկն է։ Վերջին տասնամյակներում այն անցել է բարդ, բայց ... Մանրամասն
10.11.25 Տեղական ինքնակառավարման օր

Այսօր տեղական ինքնակառավարման օրն է․  
1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր՝ նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

09.11.25 Իրազեկում․ Էլեկտրական շչակների փորձարկում

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 10։00-19։00-ն Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծովասար, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Ծակքար բնակավայրերում իրականացնելու է առկա էլեկտրական շչակների փորձարկման աշխատանքներ։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել։

07.11.25 Մեկնարկել են Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները (տեսանյութ)
Այսօր կեսօրից (07․11․2025) մեկնարկել են Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի բաղադրիչ հանդիսացող Մյասնիկյան և Երևանյան փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Սկզբնակետը՝ Կամոյի (Մ10 միջպետական ավտոճանապարհ) և Երևանյան փողոցների խաչմերուկ։
     Դիտել տեսանյութը
06.11.25 Մրցույթի հրավեր
Հայտարարվում է մրցույթ՝ Գեղարքունիքի մարզի «Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ 173 միլիոն 102 հազար 934 դրամ արժողությամբ և «Ձորագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ 292 միլիոն 960 հազար 007 դրամ արժողությամբ շենքերի վերանորոգման համար։ Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 17-ի ժամը 12։00-ն։ Մանրամասները՝  https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...
06.11.25 ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզներին
ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 25 միլիոն 327, 5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների հիմնանորոգման և գույքով ապահովման համար։  Այդ թվում․ 21 միլիոն 184.5 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման համար /ավարտական աշխատանքներ/։ 2 միլիոն 094.0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ծովասար բնակավայրի մանկապարտեզը գույքով ապահովելու համար։ 2 միլիոն 094.0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզը գույքով ապահովելու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner