Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.05.24 Սիմոն Սիմոնյանը գրանցեց հինգ անընդմեջ հաղթանակ՝ դառնալով առաջնության չեմպիոն (տեսանյութ)
Ավարտվեց ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2024թ-ի առաջնությունը, որը կայացավ Երևանի «Միկա» մարզահամալիրում: Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի չորս մարզիկ մասնակցեցին այդ առաջնությանը, որից երկուսը վերադարձան մեդալներով: Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Սիմոն Սիմոնյանը (Ծովինար) բռնցքամարտի 2024թ-ի ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությանը 48 կգ քաշային կարգում, հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ ճանաչվեց մրցաշարի հաղթող։ Սիմոն Սիմոնյանը գրանցեց հինգ անընդմեջ հաղթանակ և նվաճեց ՀՀ ավագ տարիքի պատանիների 2024թ. չեմպիոնի տիտղոսը- 10.05.2024թ. Երևան։ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Կարեն Զախարյանը բռնցքամարտի ... Մանրամասն
13.05.24 Մարտունի համայնքի ղեկավարն այցելեց Մեծ հայրենականի վետերաններին (տեսանյութ)

Մայիսի 9-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն այցելեց Մեծ հայրենականին մասնակցած մարտունեցի երկու վետերաններին՝ Գեղհովիտ բնակավայրի 99-ամյա բնակիչ Վոլոդյա Համբարձումի Մուսիկյանին և Լիճք բնակավայրի 98-ամյա բնակիչ Հրաչիկ Աղաջանի Պապեյանին։

Համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարներ Ահարոն Խաչատրյանը և Սիրական Սիրականյանը երախտիքի ջերմ խոսքեր փոխանցեցին տարեց զինվորականներին և մաղթեցին քաջառողջություն։  Դիտել կարճ տեսահոլովակները՝  հղում 1   հղում 2

12.05.24 Ծակքարի թիմը` «ՀՀ Վարչապետի գավաթ» մարզային փուլի հաղթող․
Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2024 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող․ 2024 թվականի մայիսի 10-ին Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում կազմակերպվեց և անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին: Մարզային ... Մանրամասն
10.05.24 Մայիսի 9-ը Մարտունի համայնքի բնակավայրերում

Երեկ՝ մայիսի 9-ին, Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում տեղի ունեցան քայլերթեր, ծաղկադրման արարողություններ և միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած հայ ժողովրդի քաջարի զավակների անմար հիշատակին։

09.05.24 Մարտունի համայնքի ղեկավարի շնորհավորանքի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Մայիսի 9֊ի` Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ.   Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տոնը ևս մեկ անգամ վերահաստատում է մեր խոնարհումն ու անսահման երախտագիտությունը մեր պապերի, եղբայրների, արյունակիցներին սուրբ հիշատակի, անմահ սխրանքի ու փառքի առջև։  Թե Հայրենական մեծ պատերազմում, թե Արցախյան գոյամարտերում հայ ժողովուրդը կանգնած էր բնաջնջման վտանգին դեմ հանդիման, որից խուսափելու միակ ճանապարհը մնում էր հերոսական մաքառումը, ինչը և պատվով, ծանր զրկանքների, տառապանքների, կյանքի ու արյան գնով իրականացրին մեր ժողովրդի հարյուր հազարավոր հերոս զավակները` ջախջախելով մեր հայրենիքի անողորմ թշնամիներին ու մեզ ... Մանրամասն
09.05.24 Մայիսի 9-ի կապակցությկամբ ծաղկադրում Մարտունի քաղաքում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, Մարտունի քաղաքում և գյուղական բնակավայրերում կատարվեց ծաղկադրում։ Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, հոգևոր հայր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը, ՏԻՄ պաշտոնյաներ, հանրային ծառայողներ, պետական, ուժային կառույցների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, պատերազմների մասնակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, համայնքի բնակիչներ։ 
Ո'չ ոք չի մոռացվում, չի'նչ չի մոռացվում․․․
08.05.24 Սեմինար-պարապմունք Մարտունու համայնքապետարանում
Մայիսի 7-ին Մարտունու համայնքապետարանում կայացավ սեմինար-պարապմունք, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել համայնքներին՝ աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության պլանների կազմման գործընթացում։ 
Սեմինարը վարում էր ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Հովհաննես Եմիշյանը, որը ներկայացրեց համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի իրավական հիմքերը, բաղկացուցիչ մասերը, նպատակները և գործնական կիրառման մեխանիզմները։
08.05.24 Այսօր Երկրապահի օրն է
Մայիսի 8-ը որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։
2002-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։
ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թվականին: Կազմակերպությունն ունի զինանշան (թևերը բացած արծիվ, ներքևում սուր և վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ: 
Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը և այլն:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner