 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2025 թվականի N 299-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 81-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻՑ ԲԱԺԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջները՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայր, 81-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գույքի բաժանումից առաջացող գույքերին տրամադրել հետևյալ հասցեները՝
0,1134 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 81-րդ փողոց, թիվ 1/1 հասցեն,
0,1100 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 81-րդ փողոց, թիվ 1/2 հասցեն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀՈՎԵՅԱՆ
2025թ. փետրվարի 18
ք․ Մարտունի