Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2025 թվականի N 53-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15․06․ 2023 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՀԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 18.08.2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 108 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 828-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ.

1․ Մարտունի համայնքի ղեկավարի 15․06․2023 թվականի « Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ և 4-րդ հարկերի աշխատասենյակների վերանորոգման աշխատանքների 18․08․2022 թվականին տրված թիվ 108 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 828-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

որոշման 1-ին կետի « մեկ ամիս ժամկետով, մինչև 15․07․ 2023 թվականը» բառերը և թվերը փոխել «մինչև 2025 թվականի փետրվարի 20-ը» բառերով և թվերով։

2․ Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                        Հ. ՀՈՎԵՅԱՆ

 

2025թ. հունվարի  10
       
ք․ Մարտունի