Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 298-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-036-0207-0086 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով  Ծովասար բնակավայրի   բնակիչներ  Ռուբեն, Հերսիկ Քերոբյանների և Մհեր, Դավիթ Անդրանիկյանների՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող վարելահողից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №29012025-05-0002, տրված՝ 2002 թվականի մարտի 5-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․

  1. Ռուբեն Ռաֆիկի Քերոբյանին (ծնված՝ 01.06.1965 թվականին), Հերսիկ Ալբերտի Քերոբյանին (ծնված՝ 01.01.1970 թվականին), Մհեր Ռուբենի Անդրանիկյանին (ծնված՝ 04.08.1989 թվականին) և Դավիթ Ռուբենի Անդրանիկյանին (ծնված՝ 26.10.1990 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-036-0207-0086 կադաստրային ծածկագրով 1,5865 հա մակերեսով վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականը ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                        Հ. ՀՈՎԵՅԱՆ

 

2025թ. փետրվարի  18
       
ք․ Մարտունի