Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 736-Ա

«ՀԷՑ» ՓԲԸ-ԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշումը, Մարտունի համայնքի ավագանու 21.12.2023 թվականի թիվ 262-Ն որոշումը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.

  1. «ՀԷՑ» ՓԲԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 70 հասցեում Գենադի Գևորգյանին պատկանող տարածքի 0,4 ԿՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն։
  2. Պարտավորեցնել «ՀԷՑ» ՓԲԸ-ին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
  3. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունի համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                        Հ. ՀՈՎԵՅԱՆ

 

2024թ. ապրիլի  12
       
ք․ Մարտունի