 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հոկտեմբերի 2025 թվականի N 1066-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-033-0011-0051 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 26.09.2025 թվականի №127-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուստամ Հրաչիկի Հարիկյանի 15.09.2025 թվականի №6008-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 40 հասցեում գտնվող, Ռուստամ Հրաչիկի Հարիկյանին (ծնված՝ 15.07.1983 թվականին) և Արփինե Հովիկի Հարիկյանին (ծնված՝ 30.12.1989 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-033-0011-0051 կադաստրային ծածկագրով 0.146 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 82.99 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 67.72 քմ, կառուցված՝ 2012 թվականին), 139.8 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 107.92 քմ, կառուցված՝ 2012 թվականին), 34.3 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2012 թվականին), 139.8 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը (ներքին մակերեսը՝ 107.89 քմ, կառուցված՝ 2012 թվականին), 13.33 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2012 թվականին) և 68.9 քմ արտաքին մակերեսով գոմ-հացատունը (ներքին մակերեսը՝ 53.28 քմ, կառուցված՝ 2012 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 82.99x10000x0.1209=100335 (հարյուր հազար երեք հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ.
բնակելի տան 1-ին հարկի համար՝ 139.8x10000x0.1209=169018 (հարյուր վաթսունինը հազար տասնութ) ՀՀ դրամ.
բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 34.3x10000x0.1209=41469 (քառասունմեկ հազար չորս հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ.
բնակելի տան 2-րդ հարկի համար՝ 139.8x10000x0.1209=169018 (հարյուր վաթսունինը հազար տասնութ) ՀՀ դրամ.
բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 13.33x10000x0.1209=16116 (տասնվեց հազար հարյուր տասնվեց) ՀՀ դրամ.
գոմ-հացատան համար՝ 68.9x6000x0.1209=49980 (քառասունինը հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ.
ընդամենը՝ 545936 (հինգ հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 20237KUQWB):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 40 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀՈՎԵՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 07
ք․ Մարտունի