 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2025 թվականի N 71-Ա
«ԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՋԱՆԻԲԵԿԻ» ԱՁ-ԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի N 187-Ն որոշումը՝ որոշում եմ․
1.«Աիդա Սիմոնյան Ջանիբեկի» ԱՁ-ին տալ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 4 հասցեում գործող 40 քմ մակերեսով առևտրի կետում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար (թույլտվությունը կցվում է)։
2.«Աիդա Սիմոնյան Ջանիբեկի» անհատ ձեռնարկատիրոջը՝ Մարտունու համայնքապետարանի 900145111069 հաշվի համարին վճարել 44000 (քառասունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀՈՎԵՅԱՆ
2025թ. հունվարի 14
ք․ Մարտունի