Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2025 թվականի N 1065-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԽՃՈՒՂԻ, 11-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-033-0134-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 26.09.2025 թվականի №127-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հակոբ Ռաֆիկի Հարիկյանի լիազորված անձ Ռաֆիկ Աբրահամի Հարիկյանի 15.09.2025 թվականի №6006-Ք դիմումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի Վարդաձորի խճուղի, 11-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող, Հակոբ Ռաֆիկի Հարիկյանին (ծնված՝ 19.11.1983 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-033-0134-0002 կադաստրային ծածկագրով 0.1251 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 60.0 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 50.0 քմ, կառուցված՝ 2018 թվականին), 191.19 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 189.56 քմ, կառուցված՝ 2018 թվականին) և 57.2 քմ արտաքին մակերեսով գոմ-հացատունը (ներքին մակերեսը՝ 42.76 քմ, կառուցված՝ 2018 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝ 
    նկուղի համար՝ 60.0x10000x0.1209=72540 (յոթանասուներկու հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ.
    բնակելի տան համար՝ 191.19x10000x0.1209=231149 (երկու հարյուր երեսունմեկ հազար հարյուր քառասունինը) ՀՀ դրամ.
    գոմ-հացատան համար՝ 57.2x6000x0.1209=41493 (քառասունմեկ հազար չորս հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 345182 (երեք հարյուր քառասունհինգ հազար հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023SB3WUK):
  5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, Վարդաձորի խճուղի, 11-րդ փակուղի, թիվ 2 հասցեն։
  7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                        Հ. ՀՈՎԵՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի  07
       
ք․ Մարտունի