 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2025 թվականի N 1090-Ա
«ՍԱՎՌ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի N187-Ն որոշումը՝ որոշում եմ․
- «Սավռ» ՍՊԸ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Նարեկացու փողոց, 1-ին փակուղի, թիվ 2/1 հասցեում գործող 190 քմ մակերեսով առևտրի կետում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար (թույլտվությունը կցվում է)։
- «Սավռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին՝ Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 21000 (քսանմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀՈՎԵՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 15
ք․ Մարտունի