 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի N 739-Ա
ԷՄԻԼ ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշումը, Մարտունի համայնքի ավագանու 21.12.2023 թվականի թիվ 262-Ն որոշումը և Էմիլ Սիրականյանի դիմումը՝ որոշում եմ․
- Էմիլ Սիրականյանին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Նարեկացի փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 24 հասցեում նկուղային հարկով բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
- Էմիլ Սիրականյանին՝ համայնքապետարանի 900145101060 հաշվեհամարին վճարել 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
- Կառուցապատողին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունի համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմիլ Սիրականյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ. ՀՈՎԵՅԱՆ
2024թ. ապրիլի 12
ք․ Մարտունի