Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2025 թվականի N 63-Ա

«ՌՈՒԲԻԿ ՀՈՒՆԱՆՅԱՆ» ԱՁ-ԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 65 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի N 187-Ն որոշումը՝ որոշում եմ․

1.«Ռուբիկ Հունանյան» ԱՁ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայր, Արցախյան Ազատամարտիկների փողոց, թիվ 65 հասցեում գործող 34 քմ մակերեսով առևտրի կետում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի համար (թույլտվությունը կցվում է)։

2.«Ռուբիկ Հունանյան» անհատ ձեռնարկատիրոջը՝ Մարտունու համայնքապետարանի 900145113065 հաշվի համարին վճարել 11000 (տասնմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                        Հ. ՀՈՎԵՅԱՆ

 

2025թ. հունվարի  13
       
ք․ Մարտունի