Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի քաղաքի բնակիչ Ռոման Հոմերոսի Զիրոյանի 29.08.2022 թ.-ի դիմումը`
- Տալ համաձայնություն օրինականացնելու Մարտունի քաղաքի բնակիչ Ռոման Հոմերոսի Զիրոյանի կողմից Մ. Հերացու փողոց, թիվ 6 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|