Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Օնիկ Հակոբի Հովսեփյանի, Աստղաձոր բնակավայրի բնակիչ Արթուր Մյասնիկի Գասպարյանի, Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Հովհաննես Անդրանիկի Սաֆարյանի դիմումները՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեից ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Օնիկ Հակոբի Հովսեփյան -200000 (երկու հարյուր հազար) դրամ. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի բնակիչ Արթուր Մյասնիկի Գասպարյան -100000 (հարյուր հազար) դրամ․ 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Հովհաննես Անդրանիկի Սաֆարյան -60000 (վաթսուն հազար) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|