Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Մխիթար Կարապետյանի 02.09.2022 թ.-ի դիմումը`
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Մխիթար Կարապետյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից (երկրորդական ճանապարհի եզրագծով), իր՝ Ծովինար բնակավայրի 5-րդ թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցելու նկուղային մասով մեկ հարկանի բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|