|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2024 թվականի N 1907-Ա |
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՅԻՍԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 04.11.2024 թվականի թիվ 37 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 21.11.2024 թվականի թիվ 66 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Լուսինե Մայիսի Թովմասյանի կողմից Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 3-րդ թաղամաս, թիվ 19 հասցեում գործող «Լուսինե Թովմասյան» Ա/Ձ-ին պատկանող առևտրի կետում հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու փաստը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 3-րդ թաղամաս, թիվ 19 հասցեում գործող «Լուսինե Թովմասյան» Ա/Ձ-ին պատկանող առևտրի կետում հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ մասի հիմքով Լուսինե Թովմասյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
- Լուսինե Թովմասյանին՝ 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145116175 հաշվի համարին:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Թովմասյանն որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|