Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2022 թ.

ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 8 ՇԵՆՔ ԹԻՎ 19 ՀԱՍՑԵԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 0,0933 ՀԱ ՀԵՂԱՄԱՍԻ ԳԵՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ավետիս Սաղաթելյանի դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.04.2015 թվականի թիվ 412-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն որոշումների պահանջներով.

  1. Ավետիս Հայկարամի Սաղաթելյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, 8 շենք, թիվ 19 հասցեի 17,4 քմ մակերեսով գրասենյակի նպատակային նշանակությունը հասարակականից փոփոխել բնակելիի, իսկ գործառնական նշանակությունը գրասենյակից փոփոխել բնակարանի, առանց նախագծային փոփոխությունների:
  2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի, Մարտունի քաղաքի, Երևանյան փողոց, 8-րդ շենք, թիվ 19 հասցեի 0,0933 հա հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատումից փոփոխել խառը կառուցապատման գործառնական նշանակության:
  3. Ավետիս Հայկարամի Սաղաթելյանին՝ վճարել տեղական տուրք 15000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
  4. Ավետիս Հայկարամի Սաղաթելյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե կատարելու գրանցում:
  5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝06520e2f-89f9-428f-9dbb-6e1e2870b7ab



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner