Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Քաղաքաշինություն
Համառոտ նկարագրություն` Մարտունի Համայնքի ղեկավար Պարոն Ա. Ավետիսյանին Ք. Մարտունի Երևանյան 30 հասցեում գտնվող անշարժ գուքի սեփականատեր Տարիել Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մհեր Շահնազարյանից Հեռախոս. 044 88 20 72 Հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 19 e-mail. mshahnazaryan@gmail.com ԴԻՄՈՒՄ (օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունները անձնական տիրույթում չօգտագործելու, անձնական խնդիրները լուծելու նպատակով դրանք օգտագործելուց ձեռնպահ մնալու, ավարտական ակտի կազմման աշխատանքներին օրենքով սահմանված կարգով մասնակցելու պահանջների մասին) Հարգելի Պարոն Ավետիսյան. Նորություն չի լինի Ձեր համար Մարտունի քաղաքի բնակիչ, ներդրող Տարիել Հակոբյանի հետ կապված խնդիրները: Անհերքելի փաստ է, որ Տարիել Հակոբյանը բավականին լուրջ ներդրումներ է կատարել Մարտունի քաղաքում: Այս պահին Տարիել Հակոբյանի կողմից կառուցված շինօբյկետներում առկա են արհեստածին խնդիրներ, որոնց առաջացման հեղինակը Դուք եք: Ինչու եմ ես ինքս, որպես փաստաբանի նշում, որ Դուք եք հանդիսանումխնդիրների հեղինակը: Դա բացատրվում է նրանով, որ Տարիել Հակոբյանին չեք հանձնել հողի նպատակային/գործառնական նշանակության մասին համապատասխան գրավոր փաստաթուղթ, Երևանյան 30 հասցեի անմիջական հարևանությամբ մի շարք ինքնակամ կառուցներ եք օրինականցրել և որոնցից մեկն էլ՝ Ձեր հորեղբոր դստերն է պատկանում, ով վարչադատական կարգով հայց է ներկայացրել ընդդեմ Մարտունի համայնքի ղեկավարի, այսինքն ընդդեմ Ձեզ ի պաշտոնե շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու վերաբերjալ, որի կապակցությամբ առ այսօր լուծված չէ Երևանյան 30 հասցեի շինարարության ավարից հետո անհրաժեշտ ձևակերպումների հարցը: Եվ այս պահի դրությամբ հակասությունենրը դեռ շարունակվում են: Ասել է թե, դուք բարեկամներով <<տրնգի>> եք խաղում ուրիշի նյարդերի ու գումարների հաշվին: 3-րդ դեմքով ասած, որպես փաստագրական նյութի, արդեն իսկ փաստ է, որ Մարտունի համայնքի ղեկավարի և Տարիել Հակոբյանի միջև հակասությունները նախաձեռնել և խորացրել է համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանը, որի միակ, հիմնական և անփոխարինելի պատճառը բիզնեսն է: Համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներից մեկի անվամբ է ձևակերպված նրանց պատկանող Հարսանյաց սրահը: Տարիել Հակոբյանին նույնպես պատկանում է հարսանյաց սրահ: Վերջինիս մոտ հաճախորդների հոսքը մի փոքր ավել է, որի կապակցությամբ համայնքի ղեկավարը օգտագործելով իր պաշտոնական լիազորությունները գնում է ցանկացած քայլի, որպեսզի վնասի Տարիել Հակոբյանի գործունեությունը: Գրեթե մեկ ամիս է ուսումնասիրում եմ համայնքապետ Ա. Ավտեիսյանի և կառուցապատող, գործարար Տարիել Հակոբյանի միջև առկա հարաբերությունները: Արդյունքում պարզվեցին հետևյալ անհերքելի իրողությունները. 1. Արմեն Ավետիսյանը, հանդիսանալով համայնքի ղեկավար, զբաղվում է գործարարությամբ, այն է հարսանյաց սրահի գործունեությամբ: 2. Արմեն Ավետիսյանը ուղակի կառավարում է իր բինեսը: 3. Տարիել Հակոբյանը նույնպես զբավում է հարսանյաց սրահի գործունեությամբ: 4. Տարիել Հակոբյանի մոտ բավականին մեծ են հաճախորդների հոսքերը: 5. Արմեն Ավետիսյանը՝ չարաշահելով իր լիազորությունները գնում է ամեն բանի միայն թե Տարիել Հակոբյանի մոտ գործունեությունը ձախողվի, 6. Արմեն Ավետիսյանը չարաշահելով իր՝ որպես համայնքի ղեկավարի լիազրությունները, և ի չարս գործադրելով այդ լիազորությունները արդեն 3 տարի է խոչընդոտում է թվով 3 քաղաքաշինական խնդիրների լուծմանը,որի հետևանքով Տարիել Հակոբյանը կրել և կրում է հատուցման ենթակա գույքային վնասներ, իսկ համայնքը զարգացման բնույթի ոչ նյութական վնասներ: 7. Համայնքի ղեկավարն իր արյունակից բարեկամուհու միջոցով հայց է ներկայցրել ՀՀ վարչական դատարան հենց իր իսկ՝ համայնքի ղեկավարի անօրինականության հիմքով շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով: Ավարտված շինարարության դեպքում զբաղվելով անիմաստ գործունեությամբ փորձում եք վնանսեր հասցնել Տարիել Հակոբյանին: 8. Ապօրինաբար,խախտելով ՀՀ Կառվարության 2006թ-ի թիվ 912 որոշմամբ հաստտաված կարգի պահանջները ք. Մարտունի Երևանյան 30 հասցեի կից մի քանի խանութներն ու հասարակական նշանակության ապօրինի կառույցներն օրինականացրել եք, որը դեռ վիճարկման հիմքեր է տալիս և գնալու ենք այդ օբյեկտների հարկադիր քանդման ճանապարհով: Ձեր վերը հիշատակված գործողություններին մասնակից եք դարձրել նաև ՀՀ Քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցերին: Նշեմ, որ այդ աշխատակիցների իրավական պատասխանատվության մասով արդեն իսկ գրավոր դիմում է ներկայացվել համապատասխան իրավասու մարմնին, որտեղ հստակ նշված է այս ամենին Ձեր ապօրինի մասնակցության մասին: Միգուցե այդ մասով կանչվեք պատասխանավության, ոչինչ բացառված չէ: Եվ այսպես. ինչ է ստացվում.ստացվում է, որ որպես համայնքի ղեկավարի թույլ եք տվել այնպսի իրավախախտումներ, որոնք իրենցում պարունակում են կամ կարող են պարունակել քրեորեն հետապնդելի արարքների տարրեր: Դրանք ուսումնասիրության փուլում են գտնվում և այն պահին հենց համոզվեցինք, որ առկա է իրականում հանցակազմ, ապա հավատացեք մեկ վայրկյան անգամ չենք հապաղի խնդիրը իրավական դաշտում վերջնականապես լուծելու համար: Գիտեք ինչու եմ նշում իրավական դաշտու՞մ, որովհետև ցայս պահը դուք Տարիել Հակոբյանի հետ կապված խնդիրներին մոտեցել եք բացառապես անօրինականության հիմքով: Ինչ քրեորեն հետապնդելի ենթադրյալ արարքների մասին է խոսքը գնում: Ներկայացնեմ դրանք հերթականությամբ. 1. ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդված, որը վերաբերվում է օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելուն և որի դիսպոզիցիան հետևյալն է. անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերն ակնհայտ ապօրինի սահմանափակելը, ինչպես նաև այլ ակնհայտ ապօրինի միջամտությունը դրա գործունեությանը, որը կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որն առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել՝պատժվում է.....: Այս դեպքում գործ ունենք թվով 3 քաղաքաշինական ծրագրերում իրավունքի տրամադրման մերժման, գործունեության ակնհայտ խոչընդոտման հետ: Տարիել Հակոբյանը 3 տարի է յւժուրաքանչյուր օր կրում է վնասներ Ձեր կողմից դիտավորյալ կատարված վերը նշված գործողությունների արդյունքում: 2. ՀՀ քրեական օրենսգրքի 34-195-րդ հոդված, որը վերաբերվում է հակամրցակցային համաձայնությանը, որի դիսպոզիցիան հետևյալն է. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի հետևանքով անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցն ստացել է խոշոր չափով շահույթ՝ և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ..... Տվյալ դեպքում խոչընդոտելով Տարիել Հակոբյանի գործունեությանը, օգտագործելով ձեր պշտոնեական դիրքը, փորձել եք խոչընդոտման միջոցո համակարգել Տարիել Հակոբյանի գործունեւթյունը հարսանսյաց սրահի, մանկական դաստիարակչական կենտրոնի մասով: 3. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված, որը վերաբերվում է պաշտոնական դիրքի՝ լիազորությունների չարաշահմանը, որի դիսպոզիցիան հետևյալն է. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ...>>: Հիշեք, որ երբ յուրաքանչյուր անգամ Ձեր լիազորություններն ի չարս եք գործադրել Տարիել Հակոբյանի մասով, ապա թույլ եք տվել վերը նշված իրավական նորմով նախատեսված արարք: Այսօր թվով 3 քաղաքաշինական օբյեկտներում Տարիել Հակոբյանը չի կարողնում դրանք ըստ էության շահագործել զուտ այն պատճառով, որ Ձեր կողմից ծառայկան պարտականությունները, լիարություններն իրականցվել են ձեր անձնական շահագրգռվածությունից, որպեսզի Տարիել Հակոբյանի քանդվող բիզնեսի հաշվին Ձերը ծաղկի: Իհարկե դա թույլչի տրվի: 4. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված, որը վերաբերվում է պաշտոնական լիազրությունների անցմանը: Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այս դեպքում կոպտորեն խախտվել է 5. ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդված, որը վերաբերվում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն և համաձայն այդ իրավանորմի դիսպոզիցիայի՝ աշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ՝ պատժվում է...: Այս առուով հիմնավորումների կարիք չկա, քանի որ հովանավորում և ապահովում եք Ձեր հարսանյաց սրահի գործունեությունը: 6. ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդված, որի հիպոթեզը երկար է և հետևյալն է. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը` պատժվում է.......: ք. Մարտունի Երևանյան 30 հասցեի անմիջական հարևանությամբ և Ձեր թոտվությամբ իրականցվել է ապօրինի կառուցապատում, որի արդյունքում Ձեր մտերիմները ձեռք են բերել սեփականության իրավուքն ապօրինի կառուցների նկատմամբ: Այդ կառույցները ենթակա են քանդման, քանի որ դրանց կառուցմամբ խախտվել են քաղքաշինական,սանիտարական, հողաշինարարկական մի շարք նորմեր: Այստեղ կասկած չունեմ անգամ հանցակազմի առկայության մասին: 7. ՀՀ քրեական օրենսգրքի 38-315.1 հոդված, որը վերաբերվում է քաղաքացիների կողմից պետական կամ հայանքային հողամասի զավթելուն, ապօրինի կառուցապատելուն: Ակնհայտ է, որ այս պարագայում առկա է Ձեր՝ որպես համայնքի ղեկավարի աջակցությունը ք. Մարտունի, Երևանյան 30 հասցեի անմիջական հարևանությամբ իրկանցրածապօրինի կառուցապատմանը, որը հետագայում օրինականցվել է Ձեր կողմից: Նկատում եք, որ խոսքը գնում է թվով 7 քրեորեն, միմյանց հետկապ չունեցող, այսինքն անկախ արարքների հետ: Վերը նշված թվով 7 քրեորեն հետապնդելի արարքների համար նախապատրաստվել են հանցագորխության մասին հաղորդումներ, որոնց հասցեատերերն են ՀՀ Ազգային ԱՆվտանգության Ծառայությունը, ՀՀ Գլխավոր դատախաությունը, ՀՀ Քրեական Ոստիկանությն Գլխավոր վարչության տնտեսական և Կոռուպցիոն հանցագործությունների ստորաբաժանումը, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն (ներկայի Հատուկ Քննչականն Ծառայության իրավահաջորդը), նաև խնդիրը կներկայացվի ՀՀ Վարչապետին, ՌԴ Դեսպանությանը և այլոց: ԶԼՄ միջոցներին պարբերաբար կներկայացվեն ձեր <<արժանահիշաակ>> գործերը: Հիշեք, որ այս պարագայում մեկ միլիմետր անգամ հետ նահանջ որդեգրած դիրքորոշումից չի լինելու: Բացի այդ քանդման նախապահանջներ ենք ներկայցնելու ք. Մարտունի, Երևանյան 30 հասցեի հարևանությամբ ինքնակամ կառուցված և Ձեր կողմից օրինականցված կառույցների սեփականատերերին և նրանց կտրվի 3-օրյա ժամանակինքնակամ կառույցները ապամոնտաժելու համար: Իսկ այդ կառույցները իննքկամ ճանաչելու համար անհրաժեշտ կլինի 7-15 աշխատանքային օրերի ժամանակահատված: Միանշանակ է, որ Դուք այլընտրանք չթողեցիք Ձեզ այլ բովանդակությամբ, զորօրինակ շնորակալական բնույթի նամակ ուղարկելու համար, ընդհակառակը անընդհատ ստիպում եք <<սև>>բովանդակությամբ կոնտակտ ունենալ Ձեր հետ, որը թերևս առկա է նաև հենց սույն գրությամբ: Փաստորեն Ձեր կողմից դրսևորված մի ամբողջ անօրինական շթաների համար, փաստորեն պետք է օրինաչափ հիմքերով այլ անձինք զրկվեն իրենց սեփականության իրավունքից ք. Մարտունի, Երևանյան 30 հասցեին անմիջական կառուցված օբյեկտների մասով: Ներկայում ընթանում են ք. Մարտունի Երևանյան 30 հասցեի ավարտական ակտի կազմման աշխատանքները: Արդեն իսկ լուրեր են շրջանառվում առ այն, որ փորձելու եք ՀՀ վարչական դատարանում գտնվող գործի կապակցությամբ հրաժարվել ավարտական ակտը ստորագրելուց: Հայտնում եմ Ձեզ, որ մեր կողմից ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին է ներկայացվել գրավոր հիմնավորումներ , որոնցով 100 տոկոսանոց եզրահանգում կա առ այն, որ դատական գործի առկայությունը չի կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ շինարարական աշխատանքների հանձնման –ընդունման ժամանակ: Եթե Ձեր կողմից նման խնդիր առաջացվի, ապա միանաշանակ Ձեր արարքով կապացուցեք վերը նշված քրեորեն հետապնդելի արարքների առկայությունը:Նորից եմ փաստում, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում քննվող գործը չի կարող թեկուզ անուղղակի ազդեցություն ունենալ շինարարական աշխատանքերի հանձման-ընդունման,ինչպես նաև ավարտական ակտի կազմման համար: ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ԳԻՏԱԿՑԵՔ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՅՍՕՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ՈՐԻՆ ԴՈՒՔ ՁԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՁԵՐ ՀԱՄԱՅՔՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՔ, ԴՈՒՔ ՁԵՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ: Հիմք ընդունելով վերոգրյալը, նպատակ ունենալով առկա վիճելի հարաբերություննները կարգավորել բացառապես փոխադարձության, երկխոսության ներսահմաններում, սույն գրությունը ստանալուց հետո որպես նախապահանջի խնդրում և պահանջում եմ. 1. ՀՀ քաղաքացի, Մարտունի քաղաքի բնակիչ, գործարար Տարիել Հակոբյանի հետ հարաբերություններում ձեռնպահ մնացեք որպես համայքնի ղեկավարի օրենքով վերապահված լիազորությունները ի չարս գործադրելուց, 2. Մասնակցել ք. Մարտունի, Երևանյան 30 հասցեում գտնվող անշարժ գույքի ավարտական ակտի կազմման և հաստատման աշխատանքներին մասնակցել առանց աչհեստական խոչընդոտների առաջացման: Սույն դիմումին կից ներկայացվում են. • ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի գրավոր պատասխանը, երբ ավարտված շինարարության դեպքում շինթույլտվությունը վիճարկվում է , ինչպես պետք է իրականացվի ավարտական ակտի կազմման և հաստատման աշխատանքները, • Ավարտական ակտի աշխատանքների կատարման համար կասեցման իսպառ բացակայության իրավական հիմնավորումներն ուղղված ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնին: Հ. Գ. Ցանկացած վեճ գեղեցիկ է իր բովանդակությամբ, եթե ունի լուծման բանալի, հակառակ դեպքում գործ ունենք հավերժ թշնամության հետ: Չինական իմաստասիրության այս արտահայտությամբ էլ կցանկանայի ավարտել այս երկուստեք, երկու կողմերիս համար տհաճ բովանդակությամբ դիմումը և հույս ունեմ, որ ՀՀ Իրավապահ մարմինների օգնությամբ չի լուծվի այս անհեթեթ խնդիրը, այլ կլուծվի կողմերիս ողջամտության տիրույթում: Տարիել Հակոբյանի ներկայացուցիչ Փաստաբան՝ Մհեր Շահնազարյան 17.08.2021թ.
Խնդրի հասցեն` M10, Մարտունի, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 17/08/2021 21:03
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Մհեր Շահնազարյան


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner